Ողջունում ենք Ձեզ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պաշտոնական կայքէջում
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրազդան Մադոյանի կողմից:
Համալսարանը ստեղծվել է որպես հումանիտար բուհ, որը կարող էր հետխորհրդային երիտասարդությանը տալ համաշխարհային մակարդակի կրթություն: Այն կոչվեց Պատմաբանասիրական համալսարան: Երկու տարի անց` հաջողությունների ճնշման տակ, բացվեցին տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետները, և համալսարանը կոչվեց «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան՝ ի պատիվ միջնադարի (7-րդ դ.) հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու:
Առաջին օրվանից համալսարանի ղեկավարությունն իրականացրել է կրթության բարձր որակի ապահովում: Համալսարանում դասավանդել են Հայաստանի նշանավոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ Յու. Սուվարյանը, Վ.Խոջաբեկյանը, պրոֆեսոր Ն.Թումասովը (տնտեսագիտություն), պրոֆեսորներ՝ Վ.Մադոյանը, Ռ. Մանուչարյանը, Հր․Մադոյանը (լեզվաբանություն), ակադեմիկոս Գ.Ջահուկյանը, պրոֆեսոր Լ.Եզեկյանը (հայոց լեզու)։
0
Ֆակուլտետներ
0
Հաստատված դասընթացներ
0
Հավաստագրված դասախոսներ
0
Շրջանավարտներ
Ֆակուլտետները
- Ֆարմացիա
Օրեցօր ահագնացող ու երիտասարդացող հիվանդությունների և համաճարակների դեմ պայքարում անչափ կարևորվում է դեղագործների դերը: «Ֆարմացիա» («Դեղագործություն») ֆակուլտետի շրջանավարտները՝ շնորհիվ բարձրորակ կրթության, համալրում են առաջատար և պահանջված դեղագործների շարքերը: Պրակտիկան իրականացվում է հանրապետության լավագույն առողջապահական կազմակերպություններում:
- Իրավագիտություն
Այս ֆակուլտետում, բացի «Ընդհանուր իրավունք»-ից, իրականացվում է նաև «Միջազգային իրավունք», «Իրավունքը՝ միջազգային հարաբերություններում, «Բանկային իրավունք» առարկաների խորացված ուսուցում: Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել իրավունքի տարբեր բնագավառներում:
- Տնտեսագիտություն
Շուկայական տնտեսության պայմաններում խիստ կարևոր է որակյալ տնտեսագետների դերը: Այս ֆակուլտետում ևս՝ շնորհիվ բարձրորակ կրթության, պատրաստվում են միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում:
- Օտար լեզուներ. մանկավարժություն
«Օտար լեզուներ. մանկավարժություն» ֆակուլտետում դասավանդվում են անգլերեն և գերմաներեն լեզուները: Այս ֆակուլտետի շրջանավարտներն իրենց մասնագիտական փայլուն ունակություններով աշխատաշուկայում մշտապես առաջատար դիրք են զբաղեցնում, ինչպես նաև՝ մանկավարժական արդյունավետ գործունեությամբ կարողանում են ստացված գիտելիքներն ու փորձը փոխանցել եկող սերունդներին:
- Լրագրություն
Այստեղ պատրաստվում են պրոֆեսիոնալ լրագրողներ: Ցանկացողներին դասավանդվում է նաև կինոօպերատորական արվեստ, ֆոտոգեղանկարչություն, ֆոտոլրագրություն: Համալսարանն ունի սեփական հանդես, որտեղ իրենց աշխատանքները կարող են տպագրել, և′ ուսանողները, և′ դասախոսները:
Նորություններ
Ինչու՞ պետք է ընտրել մեր համալսարանը...
- Որակի համար
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ապահովում է միայն բարձրորակ և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան կրթություն։
- Կրթության որակն ապահովող մասնագետների համար
Մեզ մոտ դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները:
- Լավ մասնագետ դառնալու համար
Համալսարանը պատրաստում է շնորհալի և ՀՀ տարբեր ոլորտներում, միջազգային ասպարեզներում հաջողություններ գրանցած շրջանավարտներ:
ՈՒսանողները մեր մասին

Մերի Եղիազարյան
Շնորհիվ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի տված որակալ կրթության և պրոֆեսորադասխոսական հմուտ կազմի՝ վստահորեն կարող եմ ասել, որ այսօր համալրում եմ ոլորտի լավագույն և պահանջված մասնագետների շարքը: