Համաշխարհային գրականության պատմության ընթացքում գրվել են միլիոնավոր գրքեր, որոնք ներառում են նաև համաշխարհային հռչակ ունեցող գրողների ստեղծագործությունները: Ձեզ ենք ներկայացնում վերջին 50 տարիների ամենաշատ կարդացվող գրքերի առաջին տասնյակը:
10. «Աննա Ֆրանկի օրագիրը»
Աննա Ֆրանկի գիրքը, որը կրում է հենց հեղինակի անունը՝ «Աննա Ֆրանկի օրագիրը», գտնվում է մեր ցուցակի 10-րդ հորիզոնականում: Գրքի առաջին հրատարակությունն ունեցել է 27 մլն տպաքանակ:
9. «Մտածիր և հարստացիր»
Իր ժողովրդականությամբ Նապոլեոն Հիլի գիրքը գրավում է 9-րդ տեղը, որի տպաքանակը հասնում է մինչև 30 մլն-ի: Նապոլեոն Հիլը ամերիկյան գրող է, ով իր գրքում նկարագրել է ինքնակատարելագործման և սեփական ձգտումներին ու նպատակներին հասնելու մեթոդները: Գրքի գաղափարը նրան տվել է ամերիկացի միլիարդատեր Էնդրյու Քարնեգին:
8. «Քամուց քշվածները»
Հավանաբար քիչ թե շատ ծանոթ եք Մարգարեթ Միտչելի «Քամուց քշվածները» դրամատիկ վեպին: Գրքի տպաքանակը գերազանցել է 33 միլիոնը: Գրքի գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում (Ջորջիա նահանգ)՝ հյուսիսի և հարավի միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ:
7. «Մթնշաղ. Սագա»
Չնայած քննադատների թերհավատ տրամադրություններին և մեղմ ասած ոչ այքան լավ գնահատականներին՝ «Մթնշաղ. Սագա»-ն ընդգրկվել է ամենաշատ կարդացվող գրքերի լավագույն տասնյակում: Նրա տպաքանակը գերազանցել է 43 մլն օրինակը: Սա Մայեր Ստեֆանիի գրքաշարերի առաջին գիրքն է: Նրա հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ, որը փաստացիորեն գերազանցել է բոլոր կոմերցիոն սպասումները և թարգմանվել է ավելի քան աշխարհի 40 լեզուներով:
6. «Դա Վինչիի ծածկագիրը»
Մեր ցուցակի 6-րդ տեղում է գտնվում Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը: Զարմանալի է, բայց փաստերի առումով ոչ մի բանի վրա չհիմնված գրքի տպաքանակը գերազանցել է 57 մլն օրինակը և հանրաճանաչ դարձել հաշված օրերի ընթացքում: Հավանաբար հարկավոր է պարզ խոսել, թե ինչու «ոչ մի բանի վրա հիմնված չէ»: Բանն այն է, որ գրքի հրատարակումից հետո այն հայտարարվեց փաստացի պատմական իրականություն, չնայած որ Բրաունի խոսքերով այն սոսկ հանդիսանում է գեղարվեստական գիրք: Չնայած մեկ ուրիշ կողմից մասամբ վեպը իրականում հանդիսանում է աշխարհի ամենահանրահայտ կրոնի պատմության այլընտրանքային տարբերակը: Գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որի գլխավոր դերում խաղացել է Թոմ Հենքսը:
5. «Ալքիմիկոսը»
Ցուցակի 5-րդ հորիզոնականում է գտնվում բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» գիրքը: Նրա այս գիրքը ուղղակի զարմացրել է քննադատներին: Այն վաճառվել է ավելի քան 65 մլն օրինակով:
4. «Մատանիների տիրակալը»
Ջ. Թոլքիենի «Մատանիների տիրակալը» վեպը վաճառվել է ավելի քան 103 մլն օրինակով: Երևակայական ժանրի այս գիրքը մտածվել էր որպես շարունակություն Թոլքիենի ավելի վաղ գրած գրքի՝ «Հոբիթի»: Ի դեպ, «Հոբիթը» մանկական գիրք է, իսկ «Մատանիների տիրակալը» ունի տարիքային սահմանափակում՝ կապված գրքում նկարագրված բռնությունների հետ: Գրքի հիման վրա նկարահանվել է երեք ֆիլմ՝ ամեն մեկը հանդիսանալով մյուսի շարունակությունը: Հարկ է նշել, որ գիրքը և ֆիլմերը գրավել են շատ սրտեր, և ոչ մի բացասական արձագանք չի եղել:
3. «Հարրի Փոթեր»
Մեր ներկայացրած ցանկի պատվավոր երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Ջոան Ռոուլինգի 7 գրքերից մեկը՝ «Հարրի Փոթերը»: Նրա տպաքանակը գերազանցել է 400 մլն օրինակը: Ընդհանուր հաշվով Հարրի Փոթերին նվիրված գրքերը 7-ն են:
2. «Մաո Ցզեդունի մեջբերումները»
Մեր ցուցակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում գրականության ֆենոմեններից մեկը: Մեջբերումների ժողովածուների պատմության մեջ առաջին անգամ տվյալ գիրքը հրատարակվել է 820 մլն օրինակով:
1. «Աստվածաշունչ»
Եվ վերջապես ամենահանրահայտ գրքերի ցուցակի առաջին հորիզոնականում է գտնվում Աստվածաշունչը։
Աստվածաշունչը գրվել է 16 դարերի ընթացքում և նրա լույս ընծայվելուց ի վեր կա և մնում է ամենաշատ հրատարակվող ու կարդացվող գիրքն աշխարհում: