Գրքի տոնին ընդառաջ
15 մեջբերում՝ Ռեմարկի «Երեք ընկեր» գրքից
Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:
. Չէ որ հարկավոր է գիտենալ նաև պարտվել: Այլ կերպ՝ ապրել չի լինի:
. Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի:
. Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում:. Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը:
. Եթե պարը չլինի, ապա մարդ չի ուզենա ապրել:
. Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը: Գիտությունը մարդուս դարձնում է ազատ, բայց դժբախտ:
. Ցուրտը մարդու հոգին թախիծով է լցնում:
. Հարկավոր է հնարավորին չափ ամուր բռնել կյանքից, որպեսզի թեկուզ մի փորքիկ պատառ պոկես, այսպես կոչված, երջանկությունից, որի համար ստիպված ես լինում վճարել կրկնապատիկ ու եռապատիկ: Երջանկությունն աշխարհում ամենաանորոշ ու ամենաթանկ բանն է:
. Մելամաղձոտ ես դառնում, երբ մտորում ես կյանքի մասին: Իսկ ցինիկ՝ երբ տեսնում ես, թե մարդկանց մեծամասնությունը ինչպես է վարվում կյանքի հետ:. Ամենասարսափելին ժամանակն է: Այն ակնթարթը, որ մենք ապրում ենք, և որի տերը այնուամենայնիվ չենք դառնում:
. Փողը, ճիշտ է, երջանկություն չի բերում, բայց հանգստացնող կերպով է ներգործում մարդու վրա:
. Եթե քսաներորդ դարի վրա չծիծաղես, ուրեմն պետք է ճակատիդ կրակես: Բայց նրա վրա երկար ծիծաղել էլ չի կարելի:
. Ավելի շուտ վշտից կոռնաս:
. Ամեն ինչ հարկավոր է հավասարակշռել, ահա թե ինչումն է կյանքի ամբողջ գաղտնիքը:
. Ապրելու համար իսկական իդեալիստը փողի է ձգտում: Փողը ազատություն է, իսկ ազատությունը՝ կյանք:
. Ամեն բան հեշտ է, միայն հարկավոր չէ, որ ինքներս մեր կյանքը բարդացնենք: