Մենք հպարտանում ենք մեր ուսանողների ձեռքբերումներով ու հաջողություններով։ Ամեն անգամ, երբ արտերկրյա որևէ բուհից շնորհակալական նամակ ենք ստանում, կրկին անգամ համոզվում ենք, որ Շիրակացի համալսարանի տված գիտելիքները համարժեք են նաև եվրոպական չափորոշիչներին, մեր սաները փայլում են ամենուր, իսկ ստացած կրթությունը հնարավորություն է տալիս վերջիններիս ուսումը շարունակելու հեղինակավոր մի շարք բուհերում ։
Հերթական նամակն էինք ստացել մեր համալսարանի շրջանավարտ Էմմա Ռևազյանից.
«Հարգելի՛ գործընկեր,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ փաստաթղթերի գնահատումն իրականացվեց և բակալավրի կրթական աստիճանս համարժեք է
ԱՄՆ-ում և Կանադայում կիրառելու համար։
Շնորհակալ եմ ժամանակին համալսարանում ստացած կրթության, ինչպես նաև ձեզ հետ արդյունավետ համագործակցության համար:
Հարգանքով՝
Էմմա Ռևազյան»
Էմման նաև հավելեց, որ տեղի համալսարանը սիրով սպասում է մեր նոր շրջանավարտներին, քանզի գիտեն, որ մեզ համար գիտելիքը ոչ միայն ուժ է , այլ նաև՝ ապագա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp