Սիրելի ընթերցողներ, ուսանողներ, ապագա ուսանողներԹվարկելով «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի առավելությունները, այն է՝ արտերկրում վերապատրաստված պրոֆեսորադասախոսական հմուտ կազմ, նոր ու հետաքրքիր մասնագիտություններ, նորագույն սարքավորումներով հագեցած լսարաններ, արտերկրում սովորելու հնարավորություն, մատչելի ուսման վարձ՝ հարկ է ընդգծել ամենակարևոր գործոններից մեկը՝ կադրային ճիշտ քաղաքականությունը:

Յուրաքանչյուր կազմակերպությունում միայն որակյալ ու ճիշտ ընտրված անձնակազմն է ձևավորում այն թիմը, որն իրական արդյունքներ է տալիս:

Համալսարանի հաջողության գրավականը, առաջին հերթին, ռեկտոր Վաղարշակ Մադոյանի վաստակն է:Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), իրավաբանության և տնտեսագիտության պատվավոր դոկտոր, իրավաբանության դոցենտ Վաղարշակ Մադոյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Բոգդանովկա (այժմ՝ Նինոծմինդա՝ Վրաստանում) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1976 թվականին՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, եղել է անվանական թոշակառու։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Բելառուսի պետական համալսարանում։ 1976-1985 թվականներին դասախոսել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում։ 1985-1991 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, 1990թ.-ից առ այսօր հանդիսանում է Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի հիմնադիր-ռեկտոր։ 2003 թվականին դասախոսել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։Վ.Մադոյանը «Գարուն», «Գրական թերթ», “Литературная Армения” պարբերականներում հանդես է գալիս որպես արձակագիր և բանաստեղծ։ Գրում է հայերեն և ռուսերեն։ Հրատարակել է արձակի 5 հեղինակային ժողովածու։ Հայերեն է թարգմանել է Ալեքսանդր Բլոկին, Բորիս Պաստեռնակին, Մարինա Ցվետաևային։ 2011 թվականին Մադոյանի հեղինակային թարգմանությամբ լույս է տեսել ռուս ժամանակակից անվանի գրող, “Художественная литература” հրատարակչության ղեկավար Գեորգի Պրյախինի «Հարված նիզակով» ժողովածուն։ Ռուսերեն է թարգմանել Նահապետ Քուչակի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և այլ հեղինակների գործեր։Վ. Մադոյանը 2009թ.-ին եղել է Մ.Սարգսյանի անվան մրցանակի դափնեկիր, արժանացել է «Պուշկինի մեդալ»-ի, որը նրան անձամբ հանձնել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը:

Վ.Մադոյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է։ Աշխատությունները վերաբերում են ռուսաց լեզվի պատմության և տեսության ուսումնասիրմանը, ռուսերենագիտությանը, ընդհանուր և համեմատական լեզվաբանությանը, ավտոմատ թարգմանությանը, գրականագիտությանը, իրավաբանությանը, պատմության հարցերին։ Լեզվի վերլուծման նոր մեթոդների հեղինակ է։ Կազմել է ռուսաց լեզվի և գերմաներենի դասագրքեր և բառարաններ։

Ստորև ներկայացնում ենք Վաղարշակ Մադոյանի աշխատությունները.

• Արքայակերտից մինչև Կիև։ Աննա Ծիրանածինը Իմաստու՞ն, թե՞ Անիծյալ։ Նիկիտենկո Նադեժդա, Հովհաննիսյան Ելենա [խմբագիր], Մադոյան Մարինե [խմբագիր], Մադոյան Վաղարշակ Վարուժանի [թարգմանիչ, վերջաբանի և ծանոթագր. հեղ.], Կիև։ «Դիմիտրո Բուրագո» հրատարակչատուն, 2017։

• Ուկրաիներեն-հայերեն բառարան / Українсько-вірменський словник: Մադոյան Վաղարշակ Վարուժանի, Շեյրանյան Սերգեյ Զավենի [համահեղինակ, Զուբով Վլադիմիր Պետրովիչ [համահեղինակ] | Հովհաննիսյան Ելենա [խմբագիր], Երևան, «Հայաստան» («Գրական հայրենիք» ՓԲԸ), 2016։

• Արքայակերտից մինչև Կիև։ Աննա Ծիրանածինը իմաստու՞ն, թե անիծյալ։ Նիկիտենկո,Նադեժդա, Հովհաննիսյան Ելենա [խմբագիր], Մադոյան Մարինե [խմբագիր], Երևան, «Հայաստան» («Գրական հայրենիք» ՓԲԸ), 2016։

• Լեզուն ու նրա դասավանդման մեթոդիկան ճարտարապետա-շինարարական բուհում։ Գիտական աշխատությունների ժողովածու։ Մադոյան Վաղարշակ Վարուժանի [խմբ.] |, ՀՀ ԿԳ նախարարություն, Երևան, «Հայաստան», 2015։

• Հիդրավլիկական տերմինների անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարան։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Մադոյան Վաղարշակ Վարուժանի, Շեյրանյան Սերգեյ Զավենի, Սեյրանյան Լիլիթ Բորիսի, Մխիթարյան Աննա Վոլոդիայի, Սարգսյան Վ. Ս [խմբ.], Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարություն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևան, ՃՇՀԱՀ, 2014։

• Լեհերեն-հայերեն բառարան։ 12000-ից ավելի բառ և բառակապակցություն։ Շեյրանյան Սերգեյ, Մադոյան Վաղարշակ Վարուժանի, Կառավարման և կրթության զարգացման համալսարան Հ. Սիրանյանի անվան, Երևան, «Հայաստան», 2010։

• Չեխերեն-հայերեն բառարան / Cesko-armensky slovnik: Շուրջ 13000 բառ և բառակապակցություն։ Շեյրանյան Սերգեյ Զավենի, Մադոյան Վաղարշակ Վարուժանի, Երևան, «Հայաստան», 2009

• «Մեր սերնդի ճակատագիրը»՝ վեպ-ժամանակագրություն, պատմվածքներ, Երևան 2018

Այսպիսի հարուստ կենսագրություն և փորձ ունեցող մարդը, ռեկտորը, ղեկավարն՝ իր կադրային հստակ քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով կարողանում է ապահովել «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի արդյունավետ աշխատանքը՝ պատրաստելով շնորհալի և ՀՀ տարբեր ոլորտներում, միջազգային ասպարեզներում հաջողություններ գրանցած շրջանավարտներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ այսուհետ պարբերաբար Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու նաև համալսարանի մյուս բաժիններն ու նրանց աշխատանքը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp