Մեր Մասին

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Մադոյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հր. Մադոյանի կողմից:

Համալսարանը ստեղծվել է որպես հումանիտար բուհ, որը կարող է հետխորհրդային երիտասարդությանը տալ համաշխարհային մակարդակի կրթություն: Այն կոչվեց Պատմաբանասիրական համալսարան: Երկու տարի անց` հաջողությունների ճնշման տակ, բացվեցին տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետները, և համալսարանը կոչվեց «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան՝ ի պատիվ միջնադարի (7-րդ դ.) հայ մեծ գիտնական Ան.Շիրակացու: 

Այժմ համալսարանի բաժնետերերն են` բ.գ.դ., պրոֆ. Վ.Մադոյանը (Հայաստան) և տ.գ.դ., պրոֆ. Ա.Ապցիաուրին (Վրաստան): Առաջին օրվանից համալսարանի ղեկավարությունը իրականացրել է կրթության բարձր որակի ապահովում: Համալսարանում դասավանդել են Հայաստանի նշանավոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ Յու. Սուվարյանը, Վ.Խոջաբեկյանը, պրոֆեսոր Ն.Թումասովը (տնտեսագիտություն), պրոֆեսորներ Վ.Մադոյանը, Ռ. Մանուչարյանը, Հր․Մադոյանը (լեզվաբանություն), ակադեմիկոս Գ.Ջահուկյանը, պրոֆեսոր Լ.Եզեկյանը (հայոց լեզու), դոցենտբեր Է. Արզումանյանը, Ն.Միքայելյանը (անգլ.լ.), Մ.Հարությունյանը, Կ.Աթայանը (գերմ. լ.) և ուրիշներ:

 Այժմ համալսարանի պրոֆեսորադասախաոսական կազմի 70%-ն ունի ԽՍՀՄ կամ Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի կողմից տրված գիտական աստիճաններ և կոչումներ: 

2001- 2002 թթ. համալսարանը՝ ըստ Հայաստանի օրենսդրության, ընդհանուր կարգով անցել է պետական հավատարմագրում՝ բակալավրի աստիճանի մակարդակով և իրավունք ստացել շրջանավարտներին տալ պետական նմուշի դիպլոմ: 

Համալսարանն ուսումնական և գիտական առումներով համագործակցում է Տոլյանիի պետական համալսարանի (Ռուսաստանի Դաշնություն), Կիևի Անձնակազմի կառավարման միջռեգիոնալ ակադեմիայի (Կիև, Ուկրաինա), Ամմանի ուսումնական կենտրոնի – Սենթ–Քլեմենս համալսարանի մասնաճյուղի (Ամման, Հորդանան), Պրահայի միջազգային հարաբերությունների համալսարանի (Պրահա, Չեխիա) և մի շարք այլ բուհերի հետ, տարբեր միջազգային բուհական միավորումների անդամ է: Համալսարանն ունի հինգ մասնագիտություն` «տնտեսագիտություն», «իրավաբանություն», «օտար լեզուներ (անգլ. և գերմ.)», «ժուռնալիստիկա» և «ֆարմացիա»: 2008 թվականից համալսարանն իրավունք է ստացել՝ աշխատելու նաև մագիստրոսի ծրագրերով («իրավաբանություն», «տնտեսագիտություն», «օտար լեզուներ», «ժուռնալիստիկա» մասնագիտությունների գծով): Երեք մասնագիտությամբ («իրավաբանություն», «տնտեսագիտություն», «ֆարմացիա») համալսարանն իրավունք ունի՝ արտասահմանցիների հետ աշխատելու նաև անգլերեն, վրացերեն և ռուսերեն:

 Համալսարանում գործում են գիտական և մասնագիտական խորհուրդներ: Վերջինիս որոշումները՝ գիտական աստիճան շնորհելու մասին, ճանաչում են Իրանի, Վրաստանի և այլ բուհեր: Համալսարանում գործում են ուսանողական խորհուրդ, թատերական և զբոսաշրջության խմբակներ:

Օտարերկրյա քաղաքացիներն ապահովվում են հանրակացարանով:

Մեր Նվաճումները

2017 – 2019թ․ Հերթական պայմանագիրն առաջավոր համալսարանի հետ

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը պայմանագիր է կնքել Տոլյատիի պետական համալսարանի հետ (Ռուսաստանի Դաշնություն)՝ համագործակցության, ուսանողների փոխանակման ծրագրերի և գիտական կապեր հաստատելու նպատակով։

1995 – 2006թ․ Մեր ուսանողներն ակտիվ սովորում են ռուսերեն

Համալսարանում մշտապես տեղի է ունենում «Ռուսաց լեզվի շաբաթ» խորագրով միջոցառումների շարք, որին մասնակցող ուսանողները նորովի են մեկնաբանում ռուս գրողների ստեղծագործություններն ու գործերը։ Համալսարանի ռեկտոր նմանօրինակ նախաձեռնությունը մշտապես ուշադրության է արժանանում ՀՀ-ում գործող ՌԴ Դեսպանության կողմից՝ շնորհակալական նամակների ու պատվոգրերի շնորհումով։

1990-1994թ․ Բարեգործություն

Արցախցի, Ադրբեջանի հետ սահմանակից շրջանների, ջավախքցի ուսանողները համալսարանում սովորում են անվճար կամ  զեղչային համակարգով, որի կապակցությամբ համալսարանը ստացել է շնորհակալական նամակներ՝ կառավարական և բարեգործական տարբեր կազմակերպություններից։

Մեր Կազմը

Վաղարշակ Մադոյան

Ռեկտոր

Լիանա Բանգոյան

Կադրերի Բաժնի վարիչ

Մարինե Քալանթարյան

Քիմիայի Ամբիոնի Վարիչ

Արսեն Աղաբեկյան

Մանրէաբանության և համաճարակաբանության պրոֆեսոր

Սուսաննա Սահակյան

Դոցենտ. Անատոմիայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսոր

Նարինե Զաքարյան

Բուսաբանության գիտության թեկնածու. Բուսաբանության պրոֆեսոր

× Whatsapp