ԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀՅՈԻՐ․․․

Մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեզ սպասում են։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հանդիպում, երբ գիտենք, որ մեզ սիրով են դիմավորելու։

Սպասված հանդիպում էր Ակունքի միջնակարգ դպրոցում։ Ջերմ ու հյուրընկալ այս օջախում օդը բարությամբ էր շնչում. դրսում ծառատունկ էր, ներսում՝ հաճելի մթնոլորտ։ Գուցե նրանից էր, որ լավ մարդիկ էին աշխատում այս կրթօջախում, հրաշալի տնօրեն, ուսմասվար և ուսուցչական կազմ ունեին։

Տիկին Սարգսյանը՝ դպրոցի տնօրենը, ուսմասվարը՝ տիկին Ազիզյանը և ուսուցչուհին՝ տիկին Արամյանն այնքան ջերմ մեզ ընդունեցին, որ մի պահ թվաց, թե հարազատ կրթօջախում ենք։

Ճանաչողական այցի շրջանակում հանդիպեցինք ավագ դասարանների աշակերտների հետ։ Հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցանք, լսեցինք տարբեր կարծիքներ, առաջարկներ, քննարկեցինք Շիրակացի համալսարանի կողմից իրականացվող ծրագրերն ու նորից փաստեցինք՝ հրաշալի սերունդ է մեծանում։

Ակունքի միջնակարգ դպրոց, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։

#Շիրակացիհամալսարան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp