Ամենաարտասովոր գրքերն աշխարհում, որոնք էապես տարբերվում են հասարակ գրքերից

Ընթերցանությունը շատերն այսօր ձանձրալի են համարում , սակայն դա այդպես չէ։ Որոշ գրքեր անգամ ամենահետաքրքիր խաղերից էլ ավելի գրավիչ են։Կան գրքեր, որոնք էապես տարբերվում են մեզ ծանոթ սովորական գրքերից։

Միկրոաստվածաշունչ

Ներկայիս դպրոցականներն ամենահնարամիտ եղանակներով կարողանում են փոքրիկ հուշաթերթիկներ պատրաստել՝ քննություններին կամ ստուգողական աշխատանքներին գաղտնի օգտագործելու համար։ Աշխարհի ամենահայտնի և ամենաշատ թարգմանված գիրքը՝ Աստվածաշունչը, ունի բազմաթիվ տարբերակներ ու հրատարակումներ, սակայն սա ամենայուրօրինակն է. կես եղունգի չափ գիրքը համարվում է ամենափոքրը մոլորակի վրա։

Գրքում տեղ գտած միկրոսկոպիկ տառերը դժվար կլինի կարդալը նաև նրանց համար, ովքեր հրաշալի տեսողություն ունեն։ Բառերը հասկանալու համար հարկավոր է էջի մասշտաբները մեծացնել առնվազն 600 անգամ։

Գիրք-պատկեր

Ամենագունավոր և հետաքրքրական պատկերներով գրքերն անգամ մարդկանց այսօր սկսել են քիչ հետաքրքրել։ Կարդացողներին գրավելու համար հրատարակիչները խորամանկությունների և նորարությունների են դիմում, և պատկերները գրքի էջերի ամենածայրում անելը, նման եղանակներից մեկն է։Մարտին Ֆրոստի գիր-պատկերներում առաջին հայացքից ոչ մի հետաքրքիր բան չկա, սակայն եթե ուշադիր նայեք, ապա կնկատեք «հնարքը»։ Եթե գիրքը դրվի որոշակի անկյան տակ, ապա էջերի ծայրերը միասին պատկերներ կկազմեն։

Պարզ և էկոլոգիական

Շատերը կարծում են, որ չկա առավել լավ բան, քան տպագիր գրքի թարմ էջերի բույրը, իսկ մյուսները, ընդհակառակը, վստահ են, որ ոչ մի գիրք չարժե այնքան, որ դրա համար մեկ ամբողջական ծառ հատվի։Ֆրենսիս Փիքերինգ անունով նկարչուհին առողջ կոմպրոմիս է գտել. կինը ստեղծում է իրական գրքեր այնպիսի ծաղիկներից և բույսերից, որոնք արդեն իսկ «ապրել են իրենց կյանքը»։ Թերթիկներն ու տերևները ծառայում են միաժամանակ և՛ որպես թղթի հումք, և՛ որպես էջերի զարդարանք։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp