«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին

Ուրբաթները մեզ համար յուրօրինակ հաշվետվության օրեր են դարձել։ Հենց այս օրն է մեր համալսարանը հերթական օգնությամբ բեռնված մեքենայով շտապում արցախցիների մոտ, չէ՞ որ նրանք մեզ են սպասում , իսկ մենք խոստացել ենք օգնել և կիսել նրանց հոգսերը։Ճանապարհը սրտի թրթիռով ենք անցնում, գիտենք, որ մեզ անհամբեր են սպասում, իսկ մենք պետք է չուշանանք … Հուզմունքը զսպելն անհնար է, երբ հանդիպում ենք հավատով լցված փոքրիկներին, որոնց ժպտուն ծիծաղն ապագայի լավ օրերի հույս է ներշնչում։Նրանք չեն հանձնվել, նրանք համառորեն պայքարում են ու վստահ գիտեն՝ ամեն լավ բան դեռ առջևում է։Հրաժեշտ ենք տալիս ամուր կամքի տեր այս մարդկանց ու խոստանում էլի այցելել։Իսկ մեր խոստումը՝ գործ է։Հաջորդ ուրբաթ մենք նորից կգանք..

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp