«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան է այցելել Իրանի դեսպանատան մշակութային կցորդը

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ պարոն Թաբաթաբային սույն թվականի հունվարի 17-ին այցելել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան։
Ողջունելով հյուրերին` Շիրակացի համալսարանի ռեկտոր պարոն Մադոյանը նշեց, որ թեպետ Իրանի հետ կրթամշակութային ոլորտում պատմականորեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին, այդուհանդերձ այսօրը ևս հիշարժան է այն առումով, քանի որ Շիրակացի համալսարանում բացվում է Իրանական գիտակրթական կենտրոն, որի գործունեությունը կնպաստի կրթության ոլորտում առկա համագործակցության զարգացմանը։ Իրանի դեսպանատան մշակութային կցորդը պատրաստակամություն հայտնեց համալսարանին աջակցել պարսկերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդական ձեռնարկների մշակման, դասախոսների վերապատրաստման և ոլորտում իրականացվելիք համատեղ այլ ծրագրերում: Դեսպանատան ներկայացուցիչը ծանոթացավ նաև Շիրակացի համալսարանի կրթական նոր ձեռքերումներին, մասնավորապես, վերջինիս հետաքրքրեց բուսաբուժության գծով ստացած արտոնագրերի կիրառումն ու հետագա գործունեության ծավալման հարցերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների կրթական հաստատությունների միջև համագործակցության, ուսանողների գործնական պարապմունքների կազմակերպման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Քննարկմանը մասնակցել են պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, տնտեսագիտության թեկնածու Գուրգեն Հակոբյանը, իրանահայ դիզայներ Միկիդ Միրզոյանն ու համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp