Երբ ձյունը թափվում է ահեղ,
Մրրիկը ծամում ու խեղդում է,
Դու ինձ նկարիր մի արև
Ու քո երկնային քնքշությունը:
Հանկարծ հանդիպում ու լացում են,
Հիշիր, թե կրակդ մարեց,
Առանց քեզ իմ սիրտը մրսում է:
Գիտե՞ս դու. այրվու՞մ են, ասա,
Գիշերը լուսինն ու ստվերը․․․
Շտապում էի շատ ․․․ ուշացա,
Հասա … ամեն ինչ ավարտվել է․․․
Չկա բայց կյանքում վերջակետ,
Բոլոր արևները միշտ մերն են․․․
Կուզեմ, որ դառնանք մենք լեգենդ,
Հզոր, քան «Ջուլիետն ու Ռոմեոն»