Meri

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ․․․

Համոզված ենք, որ արդեն լրացրել ես ընդունելության հայտը dimord.am կայքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ ուղղվող հարցերը շատ են, ուստի այս տեղեկությունը կտա քեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։ ՀՀ Կառավարության կողմիցհավատարմագրված “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանը շարունակում է ընդունելությունը հետևյալ մասնագիտությունների գծով. Իրավագիտություն, Տնտեսագիտություն, Օտար լեզուներ, մանկավարժություն (անգլերեն, գերմաներեն), Լրագրություն, Դեղագործություն․ Ուսման տևողությունը առկա բաժիններում […]

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ․․․ Read More »

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․․․

Ճանաչողական այցի շրջանակում հաջորդ կանգառը Գառնիի ավագ դպրոցում էր։ Տասնամյակների պատմություն ունեցող դպրոցում տաղանդավոր աշակերտներ էին սովորում: Հաճելի էր տեսնել, թե ինչ խանդավառությամբ էին շփվում մեզ հետ, հետաքրքրվում համալսարանի ընդունելության կարգից, գործող ֆակուլտետներից։ Նրանց հատկապես ոգևորել էր այն, որ մեր համալսարանում՝ գերազանց սովորելու դեպքում, կարող են ստանալ բարձր կրթաթոշակ, իսկ սեփական փոխադրամիջոցի հաշվին լուծվում է

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․․․ Read More »

Մեկ օր Արագյուղի միջնակարգ դպրոցում․․․

Արագյուղի միջնակարգ դպրոցում էինք՝ հերոսական գյուղի հատուկ դասարանում։ Պարտավորեցնող են նման հրավերները, երբ գիտենք, որ մեզ պատմություն կերտած կրթօջախում են սպասում։ Դպրոցի տնօրենը՝ տիկին Պետրոսյանը, հային հատուկ ջերմությամբ մեզ ընդունեց, հավելելով, որ մեզ սիրով էին սպասում։ Իսկ մենք զգացինք այդ սերը, երբ զրուցում էին ավագ դասարանի աշակերտների հետ՝ զարմանալով, թե որքա՜ն ուշադիր ու պատրաստված էին։

Մեկ օր Արագյուղի միջնակարգ դպրոցում․․․ Read More »

Արտաշատի ավագ դպրոցում սպասում եին մեզ․․․

Արտաշատի ավագ դպրոցում էինք՝ ջերմ ու հաճելի կրթօջախում։ Այցը ճանաչողական էր, դպրոցի տնօրենն էլ՝ պատրաստակամ ու հիանալի մարդ։ Ներկայացրեցինք մեր համալսարանի առավելությունները, պատմեցինք իրականացրած ծրագրերի մասին, խոսեցինք կայանալիք միջոցառումներից ու սիրով հրավիրեցինք Շիրակացի՝ ծանոթանալու մեր առօրյային։ Տիկին Սիմոնյան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։ #Շիրակացիհամալսարան

Արտաշատի ավագ դպրոցում սպասում եին մեզ․․․ Read More »

Հաջորդ կանգառը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում էր

Կրթօջախ, որն ունի հարուստ պատմություն և մեծ ներդրում՝ գիտության բնագավառում։ Այստեղ էլ էին մեզ սպասում՝ հային վայել հյուրընկալությամբ։ Առաջինը, որ նկատեցինք, մաքուր ու գեղեցիկ միջավայրն էր։ Հետո հաճելիորեն զարմացանք, երբ քոլեջի ուսանողներն առաջարկեցին իրենց օգնությունը՝ տեղափոխել իրերն ու ուղեկցել տնօրենի մոտ։ Քոլեջի տնօրենը՝ տիկին Վարդանյանը, կոլեկտիվ ղեկավարելու յուրահատուկ տաղանդով էր օժտված։ Իսկույն նկատեցինք, որ նրան

Հաջորդ կանգառը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում էր Read More »

Ճանաչողական այց․․․

Քաղցրաշենի միջնակարգ դպրոցում էինք՝ գիտելիքն ուժ համարող կրթօջախում։Հարուստ կենսագրություն ունեցող այս դպրոցում ապագա ծրագրավորողներ, բժիշկներ ու տնտեսագետներ էին սովորում, համոզված, որ իրենց գիտելիքներով կարող են բարձունքներ նվաճել։ Ջերմ ու տրամադրող միջավայրում հետաքրքիր քննարկում ունեցանք, պատմեցինք նոր ֆակուլտետների, ժամանակակից միջոցներով կահավորված լսարանների, համալսարանում գործող խմբակների, լրացուցիչ դասընթացների մասին։ Աշակերտներին հատկապես ոգևորեց այն, որ համալսարանում ուսանելով հնարավորություն

Ճանաչողական այց․․․ Read More »

Ճանաչենք մեր Հերոսներին

Հերոս չեն դառնում, հերոսներին ծնում է հերոսական ազգը, սնում, կրթում և դաստիարակում փառապանծ ուղին։ Հերոսն այն մարդն է, ով կարևորում է հայրենիքը պաշտպանելու ինչպես մարտական, այնպես էլ մտավոր ունակությունները։ Հպարտությամբ ևս մեկ անգամ նշենք, որ մեր համալսարանում սովորում են պատերազմի մասնակիցներ, ովքեր, չնայած առողջական խնդիրներին և բազմաթիվ այլ դժվարությունների, մշտապես մասնակցում են դասերին և ցուցաբերում

Ճանաչենք մեր Հերոսներին Read More »

Մի քիչ պոեզիա․․․

Տեսա: Կանգնեցի: Արբեցի: Աչքերս ափով փակեցի: Կարծես թե աշխարհն ամբողջ Ողջ ուժով փլուզվեց։ Եվ ոչ մի մարդ էլ չեկավ օգնության: Ձյան փաթի՞լ էր ընկավ անձայն: Բայց սիրտս շրջվեց, շնչեց: Կանչեց: Բռնկվեց: Իր խոր ու ժխոր ձորից Նորից բարձրացավ, Արևից տաքացավ, Թևերը բացեց Ու թռավ… Ես ափս աչքերից քաշեցի: Լուսացավ. Ես նորից սիրեցի: Հեղինակ՝ Վաղարշակ Մադոյան

Մի քիչ պոեզիա․․․ Read More »

× Whatsapp