Այսօր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության և տնտեսագիտության պատվավոր դոկտոր, իրավաբանության դոցենտ, «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի ծննդյան տարեդարձն է:
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ողջ անձնակազմը, գործընկերները, ուսանողներն ու մտերիմները շնորհավորում են մեծանուն գիտնականին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություն՝ գիտական ու մանկավարժական գործունեության մեջ:
Վաղարշակ Մադոյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Բոգդանովկա (այժմ՝ Նինոծմինդա՝ Վրաստանում) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1976 թվականին՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, եղել է անվանական թոշակառու։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Բելառուսի պետական համալսարանում։ 1976-1985 թվականներին դասախոսել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում։ 1985-1991 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, 1990թ.-ից առ այսօր հանդիսանում է Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի հիմնադիր-ռեկտոր։ 2003 թվականին դասախոսել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։Վ.Մադոյանը «Գարուն», «Գրական թերթ», “Литературная Армения” պարբերականներում հանդես է գալիս որպես արձակագիր և բանաստեղծ։ Գրում է հայերեն և ռուսերեն։ Հրատարակել է արձակի 5 հեղինակային ժողովածու։
Հայերեն է թարգմանել է Ալեքսանդր Բլոկին, Բորիս Պաստեռնակին, Մարինա Ցվետաևային։ 2011 թվականին Մադոյանի հեղինակային թարգմանությամբ լույս է տեսել ռուս ժամանակակից անվանի գրող, “Художественная литература” հրատարակչության ղեկավար Գեորգի Պրյախինի «Հարված նիզակով» ժողովածուն։
Ռուսերեն է թարգմանել Նահապետ Քուչակի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և այլ հեղինակների գործեր։Վ. Մադոյանը 2009թ.-ին եղել է Մ.Սարգսյանի անվան մրցանակի դափնեկիր, արժանացել է «Պուշկինի մեդալ»-ի, որը նրան անձամբ հանձնել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը:
Վ.Մադոյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է։