Այսօր Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, մեր հերոս ուսանող Վարազդատ Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է։
Վարազդատն այն եզակիներից է, ում շնորհիվ հստակ գիտենք, որ հերոս բառն իր մեջ ամփոփում է բազկի և խելքի ուժը միաժամանակ․ նա, անկախ խնդիրներից և իրավիճակից, բաց չի թողնում և ոչ մի դաս՝ մշտապես արժանանալով դասախոսների բարձր գնահատանքին։
«Անանիա Շիրակացի»միջազգային հարաբերությունների համալսարանի ողջ անձնակազմի անունից՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի, շնորհավորում ենք մեր հերոսին՝ մաղթելով խաղաղ երկինք, քաջառողջություն, հաջողություն ուսման մեջ և անձնական կյանքում։
Հավելենք, որ հոբելյարը հեղինակ՝ Վ․Մադոյանի կողմից նվեր ստացավ մերօրյա արժեքավոր գրքերից մեկը՝ «Մեր սերնդի ճակատագիրը»։