Բակալավրիատի Ընդունելություն
Բակալավրիատի ընդունելություն

Սիրելի՛ դիմորդ․․․
Եթե դու քոլեջի շրջանավարտ ես, ապա քեզ համար լավ առաջարկ ունենք. դու կարող ես ուսումդ շարունակել մեր համալսարանում՝ երկրորդ կուրսից։
Նորից հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության կողմից հավատարմագրված «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
«Իրավագիտություն»,
«Տնտեսագիտություն»,
«Օտար լեզուներ. մանկավարժություն » (անգլերեն, գերմաներեն),
« Լրագրություն »,
« Դեղագործություն» ( «Ֆարմացիա» ) ցերեկային և հեռակա բաժիններում (հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով):
Ուսման տևողությունը ցերեկային բաժիններում 4 տարի է (բացի ֆարմացիայից), հեռակա բաժիններում և «Ֆարմացիա» մասնագիտության գծով` 5 տարի:
Կատարվում է նաև ընդունելություն մագիստրատուրայի համար՝ «Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Օտար լեզուներ. մանկավարժություն», «Լրագրություն» մասնագիտությունների գծով (3 տարի տևողությամբ):
Տարեկան ուսման վարձը՝ 350 000 դրամ։
Սիրելի՛ արցախցի դիմորդ․․․
Ուրախ ենք տեղեկացնել, որ այս տարի նույնպես ձեզ համար գործելու են ուսման վարձի հատուկ զեղչեր բոլոր մասնագիտությունների գծով՝ բակալավրիատի և մագիստրատուրայի համար։
Մեր համալսարանը պետականորեն հավատարմագրված առաջին բուհերից է, ու բոլոր շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ։
Հասցե՝ Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 125 փ.
010-65-32-70,
093-37-08-04,
041-99-77-07
