Ձեռք մեկնենք միմյանց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․․

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը բոլոր հայրենասեր անձանց և կազմակերպություններին առաջարկում է հիմնադրել բարեգործական ֆոնդ՝ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում քաղպաշտպանության նախապատրաստում կազմակերպելու նպատակով։ Հայաստանում իրականում գործում են շուրջ 2700 մեծ և միջին ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ուղարկել ստեղծված ֆոնդին մոտ 100 000 ՀՀ դրամ՝ աշխատանքը սկսելու համար։ Ֆոնդը կարող է ստեղծվել առաջին …

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․․ Կարդալ ավելին »

Քեզ համար, Հայաստա՜ն․․․

Մեր լեռները ելել են ոտքի, Մեր դաշտերը դարձել են դարան։ Մենք պատրաստ ենք բոլորս մարտի Քե՛զ համար, Հայաստա՜ն։ Սրատենք սև շղթան պատմության, Էջերից մեր արյունը մաքրենք։ Թող ցոլան դրոշներ հայության, Ուր զենքերը մեր կոշտ կխոսեն։ Պատերազմը խմում է արյուն։ Նրան դեմ կրակի պես կանգնենք․ Կատաղած ոխերիմ թշնամուն Հաղթելու՜ ենք, հաղթե՜նք։ Քո լույսով կբացվի ծիրանիդ, Արևովդ …

Քեզ համար, Հայաստա՜ն․․․ Կարդալ ավելին »

Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա: Րաֆֆի

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ: Րաֆֆի

Ճանաչենք մեր Հերոսներին

Հերոս չեն դառնում, հերոսներին ծնում է հերոսական ազգը, սնում, կրթում և դաստիարակում փառապանծ ուղին։ Հերոսն այն մարդն է, ով կարևորում է հայրենիքը պաշտպանելու ինչպես մարտական, այնպես էլ մտավոր ունակությունները։ Հպարտությամբ ևս մեկ անգամ նշենք, որ մեր համալսարանում սովորում են պատերազմի մասնակիցներ, ովքեր, չնայած առողջական խնդիրներին և բազմաթիվ այլ դժվարությունների, մշտապես մասնակցում են դասերին և ցուցաբերում …

Ճանաչենք մեր Հերոսներին Կարդալ ավելին »

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Մեր ժպտադեմ հերոսին էինք այցելել, երբ լսեցինք, որ սահմանին լարված է։ Նորից ամեն բան տակնուվրա եղավ , ու չգիտեինք՝ ինչպես շրջանցել ցավոտ լուրը, որ մեր հերոսի հոգին չփոթորկվի։Շահեն Դավթյանն է՝ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից մեր զինվորը, ով ծանր վիրավորվել էր նոյեմբերի 6-ին՝ հայրենիքի համար մղվող թեժ մարտերի ժամանակ։ 18 վիրահատություն է տարել Շահենը, ապրելու համար …

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ Կարդալ ավելին »

Եթե այս աշխարհում ապրող ամեն հայ, կարողանա հասկանալ, որ պարտք է իր հայրենիքին, պարտավոր է օգնել ու սատարել հային, մեզ հասնող չի լինի։

Այսօրվա մեր զրուցակիցը ազգասեր հայորդի Արամ Տոնոյանն է։ Համեստ, բայց հայրենիքի հոգսերով ապրող բժշկին դժվարությամբ համոզեցինք, որ պատմի իր մասին։ Այդպես է, չԷ՞, մեծ գործեր կատարողները սովորաբար քիչ են խոսում, նրանք լուռ ու մունջ իրենց գործն են անում։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանից յուրաքանչյուրի համար նմանատիպ մարդկանց օրինակը կարող է վարակիչ, ոգևորող ու …

Եթե այս աշխարհում ապրող ամեն հայ, կարողանա հասկանալ, որ պարտք է իր հայրենիքին, պարտավոր է օգնել ու սատարել հային, մեզ հասնող չի լինի։ Կարդալ ավելին »

Շիրակացի համալսարանում օրը տոնական էր

Շիրակացի համալսարանում օրը տոնական էր, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներն էին եկել։ Թողած իրենց խնդիրները՝ եկել էին մեզ ուրախացնելու, շնորհավորելու, ժպիտներ պարգևելու ․․․Առհասարակ, երբ համալսարանում հերոսներն են հյուրընկալվում, յուրահատուկ է լինում ամեն բան՝ տրամադրությունը,զգացողությունը , իրականությունը․․․Նրանց կողքին մենք ուժեղ ենք, պաշտպանված․ գիտակցում ենք, որ մեր խաղաղ առավոտների համար նրանց ենք պարտական՝ երկրում և երկնքում ապրող հերոսներին։ …

Շիրակացի համալսարանում օրը տոնական էր Կարդալ ավելին »

Քաղցր գրքեր՝ Արցախից տեղահանված փոքրիկներին

Արցախից տեղահանված փոքրիկները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են , և յուրաքանչյուր տոն կրկնակի տոն է, երբ կարողանում ենք նրանց ժպիտներ պարգևել: Այս անգամ ևս՝ Գրքի տոնի կապակցությամբ, համալսարանի կողմից Արցախից տեղահանված շուրջ 50 փոքրիկների քաղցր գրքեր է ուղարկվել: Փոքրիկ ընթերցասերնե՛ր, Ձեր անհոգ ժպիտն ու գոհունակությունը մեր վաղվա օրվա երաշխիքն է։ Շնորհավո՛ր Գրքի տոն։

Գրքի տոնը համալսարանում նշանավորվեց գիրք նվիրելու շքեղ արարողությամբ

Գրքի տոնը համալսարանում նշանավորվեց գիրք նվիրելու շքեղ արարողությամբ։ Հայտնի լինելով որպես ամենաընթերցասեր ուսանողներ ունեցող բուհ՝ տարբեր կազմակերպություններից, անհատներից, նաև՝ ուսանողներից՝ որպես եկող սերնդին ժառանգություն՝ համալսարանի հռչակավոր գրադարանին նվիրաբերվեցին հսկայական քանակությամբ գրքեր։ Սիրելի՛ ընթերցասերներ, շնորհավորում ենք անչափ կարևոր այս տոնի կապակցությամբ, քանզի այդ մեկ բառը՝ գիրքն իր մեջ ամփոփում է կրթվածության և զարգացվածության բոլոր փուլերն ու …

Գրքի տոնը համալսարանում նշանավորվեց գիրք նվիրելու շքեղ արարողությամբ Կարդալ ավելին »

× Whatsapp