Մեր ուսանողների հաջողությունները մեր հաղթանակներն են։ Այսօրվա ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման վաղվա երաշխավորն է։ Հպարտ ենք, որ մեր համալսարանում մեծ թվով արտասահմանցի ուսանողներ են սովորում, ովքեր իրապես կարևորում են կրթության դերն ու փորձում ստանալ առավելագույնը։ Համալսարանն էլ աշխատում է անհնարինը հնարավոր դարձնել՝ ի շահ ուսանողի և կրթությունը գլխավոր զենք դարձրած ապագայի: Շնորհավորում ենք համալսարանը «գերազանց» […]
Գիտություն և տեխնիկա
Հաճելի հանդիպումների շարքից․․․
Մենք հպարտանում ենք մեր շրջանավարտների ձեռքբերումներով և նվաճումներով, իսկ նրանց հետ հանդիպումները մշտապես անցնում են մեծ ոգևորությամբ ու անասելի ջերմությամբ։Կարինե Դալլաքյանն ու Տիգրանուհի Վարդպարոնյանը համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտել են «գերազանց» առաջադիմությամբ և այսօր համալրում են ոլորտի պահանջված մասնագետների շարքը։Ռեկտորի հետ հանդիպման ընթացքում մեր լրագրող- շրջանավարտները ներկայացրեցին հեռանկարային նոր ծրագրեր, որոնց կիրառումը կնպաստի կրթական ոլորտի զարգացմանն
Հաճելի հանդիպումների շարքից․․․ Read More »
Հանդիպում Իրանի պատգամավորի հետ
Ս․ թ․ մարտի 27-ին «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ Վաղարշակ Մադոյանը, «Առողջ ապրելակերպ- 2002» համաշխարհային միության նախագահ Գուրգեն Հակոբյանը, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ Միկիտ Միրզոյանը։ Վ․ Մադոյանն ու Գ․ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեցին համալսարանի և
Հանդիպում Իրանի պատգամավորի հետ Read More »
Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ…
Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ Խորհրդային Միության փլուզումը խառնեց մեր երկրի տնտեսության բոլոր քարտերը։ Հարվածի տակ հայտնվեցին նաև բարձրագույն կրթությունն ու գիտությունը, որոնք հանրապետության համար ունեն կարևորագույն նշանակություն, չնայած նրան, որ մեր «բարի» խորհրդատուներն առաջարկում են զբաղվել միայն զբոսաշրջությամբ։ Գլխավոր պատճառը՝ կրթության պահանջ չլինելն է, որն պայմանավորված է հասարակության մեջ մրցակցության բացակայությամբ և դիմորդների կտրուկ
Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ… Read More »
Այն ինչ սովորեցի դպրոցում, ինձ պետք եկավ միայն նամակ գրելու և խանութում առևտուր անելու համար, այն ինչ սովորեցի կյանքում ինձ պետք եկավ ապրելու համար…Դպրոցում սովորեցի փող հաշվել, կյանքում սովորեցի փող աշխատել, դպրոցում սովորեցի ժամը ճիշտ ասել, կյանքում սովորեցի ժամանակը գնահատել, դպրոցում սովորեցի հարգել մարդկանց, կյանքում սովորեցի հարգել ինքս ինձ:Դպրոցում սովորեցի գերազանցել, իսկ կյանքում սովորեցի ապրել…Ընկա
ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ․․․
Մարտի 2-3-ը՝ Մոսկվայի Մ․Վ․Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանում, տեղի ունեցավ Եվրասիական համալսարանների միության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը։ Միության նպատակն է ստեղծել ընդհանուր պայմաններ նրա անդամների գիտական և գիտամանկավարժական ներուժի զարգացման համար։ Համապատասխան առաջարկություններով հանդես եկան Մոսկվայի Մ․Վ․Լոմոնոսովի անվան համալսարանի ռեկտոր ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վ․Ա․Սադովնիչին, ՌԴ փոխնախարարներ,
ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ․․․ Read More »
Ապագայում անգրագետ կհամարեն ոչ թե նրանց, ովքեր չեն կարող կարդալ ու գրել, այլ նրանց, ովքեր չեն կարող սովորել․․․Լավագույն ուսուցիչները կարող են գրավել իրենց աշակերտների ուշադրությունը և լցնել նրանց օրը: Նրանց ուսանողները ոչ միայն վայելում են իրենց լսարանում լինելը, այլև անհամբեր սպասում են հաջորդ օրվա դասին, քանի որ ցանկանում են տեսնել, թե ինչ է լինելու․․․
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան է այցելել Իրանի դեսպանատան մշակութային կցորդը
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ պարոն Թաբաթաբային սույն թվականի հունվարի 17-ին այցելել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան։Ողջունելով հյուրերին` Շիրակացի համալսարանի ռեկտոր պարոն Մադոյանը նշեց, որ թեպետ Իրանի հետ կրթամշակութային ոլորտում պատմականորեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին, այդուհանդերձ այսօրը ևս հիշարժան է այն առումով, քանի որ Շիրակացի համալսարանում բացվում է Իրանական գիտակրթական կենտրոն, որի գործունեությունը կնպաստի