Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:
Պատկերասրահ
Հաճելի հանդիպումների շարքից․․․
Մենք հպարտանում ենք մեր շրջանավարտների ձեռքբերումներով և նվաճումներով, իսկ նրանց հետ հանդիպումները մշտապես անցնում են մեծ ոգևորությամբ ու անասելի ջերմությամբ։Կարինե Դալլաքյանն ու Տիգրանուհի Վարդպարոնյանը համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտել են «գերազանց» առաջադիմությամբ և այսօր համալրում են ոլորտի պահանջված մասնագետների շարքը։Ռեկտորի հետ հանդիպման ընթացքում մեր լրագրող- շրջանավարտները ներկայացրեցին հեռանկարային նոր ծրագրեր, որոնց կիրառումը կնպաստի կրթական ոլորտի զարգացմանն
Հաճելի հանդիպումների շարքից․․․ Read More »
Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ…
Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ Խորհրդային Միության փլուզումը խառնեց մեր երկրի տնտեսության բոլոր քարտերը։ Հարվածի տակ հայտնվեցին նաև բարձրագույն կրթությունն ու գիտությունը, որոնք հանրապետության համար ունեն կարևորագույն նշանակություն, չնայած նրան, որ մեր «բարի» խորհրդատուներն առաջարկում են զբաղվել միայն զբոսաշրջությամբ։ Գլխավոր պատճառը՝ կրթության պահանջ չլինելն է, որն պայմանավորված է հասարակության մեջ մրցակցության բացակայությամբ և դիմորդների կտրուկ
Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ… Read More »
ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ․․․
Մարտի 2-3-ը՝ Մոսկվայի Մ․Վ․Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանում, տեղի ունեցավ Եվրասիական համալսարանների միության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը։ Միության նպատակն է ստեղծել ընդհանուր պայմաններ նրա անդամների գիտական և գիտամանկավարժական ներուժի զարգացման համար։ Համապատասխան առաջարկություններով հանդես եկան Մոսկվայի Մ․Վ․Լոմոնոսովի անվան համալսարանի ռեկտոր ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վ․Ա․Սադովնիչին, ՌԴ փոխնախարարներ,
ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ․․․ Read More »
Ապագայում անգրագետ կհամարեն ոչ թե նրանց, ովքեր չեն կարող կարդալ ու գրել, այլ նրանց, ովքեր չեն կարող սովորել․․․Լավագույն ուսուցիչները կարող են գրավել իրենց աշակերտների ուշադրությունը և լցնել նրանց օրը: Նրանց ուսանողները ոչ միայն վայելում են իրենց լսարանում լինելը, այլև անհամբեր սպասում են հաջորդ օրվա դասին, քանի որ ցանկանում են տեսնել, թե ինչ է լինելու․․․
Առանց քեզ իմ սիրտը մրսում է․․․
Երբ ձյունը թափվում է ահեղ, Մրրիկը ծամում ու խեղդում է, Դու ինձ նկարիր մի արև Ու քո երկնային քնքշությունը: Երբ ցավն ու ժպիտը իրար Հանկարծ հանդիպում ու լացում են, Հիշիր, թե կրակդ մարեց, Առանց քեզ իմ սիրտը մրսում է: Գիտե՞ս դու. այրվու՞մ են, ասա, Գիշերը լուսինն ու ստվերը․․․ Շտապում էի շատ ․․․ ուշացա, Հասա …
Առանց քեզ իմ սիրտը մրսում է․․․ Read More »
Շնորհավորում ենք, Հերո՜ս․․․
Հիշարժան օրերի շարքում մի կարևոր ամսաթիվ էլ ավելացավ.մեր հերոսներից Դավիթ Առաքելյանն է ծնվել այսօր։ Հզոր կամքի տեր մեր քաջորդին իրական հերոս է՝ հայի աննահանջ տեսակի մարմնավորում։ Չնայած ստացած բազմաթիվ վիրավորումների, մեր Դավիթը մշտապես զինվորների կողքին է և ոչ մի վայրկյան չի դադարում օգնել ու աջակցել սահմանին կանգնած քաջորդիներին՝ այն հավատով, որ մեր հայրենիքի համար դեռ
Շնորհավորում ենք, Հերո՜ս․․․ Read More »