Ճանաչենք մեր Հերոսներին

Հերոս չեն դառնում, հերոսներին ծնում է հերոսական ազգը, սնում, կրթում և դաստիարակում փառապանծ ուղին։

Հերոսն այն մարդն է, ով կարևորում է հայրենիքը պաշտպանելու ինչպես մարտական, այնպես էլ մտավոր ունակությունները։ Հպարտությամբ ևս մեկ անգամ նշենք, որ մեր համալսարանում սովորում են պատերազմի մասնակիցներ, ովքեր, չնայած առողջական խնդիրներին և բազմաթիվ այլ դժվարությունների, մշտապես մասնակցում են դասերին և ցուցաբերում գերազանց առաջադիմություն։

Այսօր հյուրընկալվել էինք մեր հերոս ուսանող Հայկ Ստեփանյանին, ով օրերս Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ՀՀ բազկամարտի առաջնությանը նվաճել էր Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Նախկին զինվորական, հետախույզ Հայկը, իր 13 ընկերների հետ, պատերազմի լուրն առնելուն պես, մեկնել է սահման, կռվել ամենաթեժ վայրերում, պաշտպանել բոլորիս, զրկվել երկու ոտքերից։ Վերադառնալուց հետո էլ հերոսական առաքելությունը շարունակում է՝ մշտապես երիտասարդների մեջ սերմանելով հայրենիքի գաղափարը՝ խրախուսելով նրանց գնալ կռիվ, երբ վտանգված է հայրենիքը, չվախենալ թշնամուց, պաշտպանել սեփական երկիրն ու ժողովրդին։

Պատերազմի բովով անցած քաջարի Հայկը սիրված ամուսին է և հոգատար հայր, հյուրընկալ տանուտեր։ Սեփական սխրանքների մասին համեստորեն լռող մեր հերոսը, ով 8 վիրահատություն է տարել, ապագայի հանդեպ լցված է լավատեական ու հաղթական պլաններով․ նա մեծ ցանկություն ունի Եվրոպայի չեմպիոն դառնալու՝ փորձելով ամեն կերպ օգտակար լինել սեփական ազգին, ժողովրդին։

Возможно, это изображение (6 человек и люди стоят)

Հայկի կինն ու որդին նրա թևն ու թիկունքն են, հավատում են, որ անպայման քայլելու է, և նա էլ, իր հերթին, իսկական ռազմիկի պես, չի հանձնվում․ առավոտյան պարտադիր մարզվում է, այցելում վերականգնողական կենտրոն ու անդադար աշխատում։ Հերոսի և նրա ընտանիքի անդամների հետ հանդիպումը մեզ համար անչափ հաճելի էր ու պարտավորեցնող, քանզի այդ ջերմ օջախից դուրս եկանք՝ լցված անսահման հպարտությամբ, վճռականությամբ, բարությամբ և լավատեսական տրամադրությամբ:

Շնորհակալ ենք, Հերո՜ս…

1Մերի Եղիազարյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp