ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Մեր ժպտադեմ հերոսին էինք այցելել, երբ լսեցինք, որ սահմանին լարված է։ Նորից ամեն բան տակնուվրա եղավ , ու չգիտեինք՝ ինչպես շրջանցել ցավոտ լուրը, որ մեր հերոսի հոգին չփոթորկվի։
Շահեն Դավթյանն է՝ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից մեր զինվորը, ով ծանր վիրավորվել էր նոյեմբերի 6-ին՝ հայրենիքի համար մղվող թեժ մարտերի ժամանակ։ 18 վիրահատություն է տարել Շահենը, ապրելու համար համառորեն պայքարել ու հաղթել է՝ վերածնվելով նորից ու նորից։
Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով են անցել մեր տղաները, բայց Շահենի ու նրա նման հերոսների ամուր կամքի շնորհիվ է, որ պատերազմից հետո նոր կյանքեր են ծնվում։ Մեր զինվորը համառորեն պայքարում է, սովորում, ու լավ ապագայի հետ մեծ հույսեր կապում։ Նա հստակ գիտի՝ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ կյանքը նրան վերստին ապրելու հնարավորություն է տվել։ Ուրեմն՝ սիրով պետք է ապրել՝ գնահատելով յուրաքանչյուր պահ։
Հերոսի հետ հանդիպման էր եկել Արամ Տոնոյանը՝ հայազգի բժիշկը, ում ցանկացել էր տեսնել մեր Շահենը։ Ջերմ ու հուզիչ հանդիպումից հետո բոլորս լուռ էինք, ու նորից համոզվեցինք, որ հայ զինվորը երբեք չի պարտվել։ Հերոսը մեզ ճանապարհեց պայքարելու ու երբևէ չհանձնվելու կարևոր դասերով։
Շնորհակալ ենք, Զինվոր…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp