ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․․․

Ճանաչողական այցի շրջանակում հաջորդ կանգառը Գառնիի ավագ դպրոցում էր։

Տասնամյակների պատմություն ունեցող դպրոցում տաղանդավոր աշակերտներ էին սովորում: Հաճելի էր տեսնել, թե ինչ խանդավառությամբ էին շփվում մեզ հետ, հետաքրքրվում համալսարանի ընդունելության կարգից, գործող ֆակուլտետներից։ Նրանց հատկապես ոգևորել էր այն, որ մեր համալսարանում՝ գերազանց սովորելու դեպքում, կարող են ստանալ բարձր կրթաթոշակ, իսկ սեփական փոխադրամիջոցի հաշվին լուծվում է նաև ճանապարհային բոլոր խնդիրները։ Ուսանողներին զարմացրեց այն փաստը, որ պատերազմի մասնակից ուսանողները համալսարանում սովորում են անվճար՝ օգտվելով նրանց համար նախատեսված կրթական հատուկ ծրագրից։ Իսկ այն հանգամանքը, որ Շիրակացիում իրականացվող «Արի՛ խոսենք» ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին գերազանց տիրապետել անգլերենին,աշակերտների շրջանում մեծ ոգևորություն առաջացրեց։

Հրաժեշտ տվեցինք ավագ դասարանի աշակերտներին՝ մեզ հետ տանելով նրանցից ստացած անմոռանալի տպավորությունները։

Գառնիի ավագ դպրոցի տնօրեն պարոն Հարությունյան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։

#Շիրակացիհամալսարան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp