Օրերս դիմել էինք Երևանի քաղաքապետին , խնդրանքով, որ Արմենակյան փողոցի այն հատվածը, որտեղ գտնվում է Շիրակացի համալսարանն ու այլ հաստատություններ, «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույց տեղադրեն ։
Վտանգավոր այս ճանապարհը խնդիր է թե՛ մեր համալսարանի, թե՛ հարակից հիմնարկությունների, և թե՛ կից գտնվող բժշկական հաստատությունների այցելուների համար։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքել է մեր նամակին ։
Հարգելի ՛ քաղաքապետ, շնորհակալ ենք, որ կարևորում եք բոլորիս անվտանգ ու ապահով տեղաշարժը։
Հուսանք, լուսացույցն արագ կտեղադրվի ու դժբախտ պատահարների թիվը որոշ չափով կնվազի։