Եթե մեզ շահագործում են․․․

Շուկայական հարաբերություններում, ըստ տեսության, շահագործում գոյություն չունի։ Ցանկացած աշխատանք ունի իր գինը, և կատարողը պետք է այն ստանա։ Սակայն ակնառու է, որ նույն աշխատանքը ոչ միայն տարբեր երկրներում, այլև նույն քաղաքում կարող է տարբեր գին ունենալ։ Բացի այդ կա մի զարմանալի օրինաչափություն․ ինչքան աղքատ է երկիրը, այնքան աշխատուժն էժան է։ Սոված մարդուն կարելի է մի փոր հացով էլ աշխատացնել։ Բա սա շահագործել չեղա՞վ։ Կյանքը ցույց է տալիս, որ սոցիալիստական որոշ գաղափարներ, չնայած սոցիալիզմի վախճանին, մնում են և պարտադրում են մեզ պայքարել մեր իրավունքների համար։ Դրանցից մեկը՝ շահագործումն է։ Ինչքան էժան ստիպեց կապիտալիստը աշխատել, այնքան նա շատ շահույթ կստանա, իսկ շատ շահույթ ձգտում են ունենալ բոլորը։

Չնայած մեր խելացի տնտեսագետների լռությանը, այդ հարցը վաղուց քննվել և լուծվել է զարգացած երկրներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, եթե իրավաբանական անձը տարվա հաշվետվությամբ ստանում է 10 տոկոսից ավելի շահույթ, այդ «ավելին» գանձվում է պետության կողմից անմիջապես և ամբողջապես։ Ընկերությունը, որպեսզի պետությանը ավելորդ գումար (հարկ) չվճարի, 10 տոկոսից ավելի շահույթը բաժանում է իր աշխատողների մեջ և որոշ չափով լուծում է շահագործման կրճատման խնդիրը։

Իսկ ինչու՞ նման օրենք չկա Հայաստանում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp