Օտար լեզուներ

otar lezuner

«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Օտար լեզուների ուսուցումն անհրաժեշտություն է մանավանդ մեր ժամանակաշրջանում, քանի որ օտար լեզուները բացում են մարդու առջև ամբողջ աշխարհը։ Ցանկացած առարկա և մասնագիտություն կարելի է սովորել ինքնուրույն, բացի օտար լեզվից։ Մեր դասախոսական կազմում ընդգրկված են աշխարհում հայտնի մասնագետներ, որոնք ուսուցանում են ոչ միայն լեզվի կիրառական իմացություն, այլև տեսական գիտություններ՝ հետագայում գիտությամբ զբաղվելու համար։ Սովորել անգլերեն, սովորել գերմաներեն նշանակում է հաղորդակցվել աշխարհի ամենահզոր մշակույթների հետ։ Մենք ապահովում ենք անգլերենի և գերմաներենի բարձորակ ուսուցում մեր օտար լեզուների ֆակուլտետում։

Սովորաբար օտար լեզվի ուսուցումը մենք կապում ենք մեկ լեզվի ուսուցման հետ։ Իհարկե՝ լեզուն պետք է սովորել, մանավանդ որ օտար լեզու սովորելը ավելի դժվար է, քան ցանկացած առարկա։ Բայց լեզուն և նրա հետ առընթեր դասավանդվող գրականությունը տանում է ուսանողին այլ երկիր, ծանոթացնում
այլ նիստուկացի, այլ մտածողության, այլ բնավորությունների հետ։ Բացի այդ՝ դուք կարող եք շփվել ցանկացած գիտության հետ՝ այլ մակարդակով, գումարելով հայկական լեզվով գոյություն ունեցող գիտելիքներին օտար լեզվով հրատարակած գրականությունը։ Ի՞նչ է անելու քաղաքագետը, եթե փորձում է իմանալ իր գիտության մասին անգլերեն գիտական աշխարհից։ Դիմելու է օտար լեզվի մասնագետին։ Ինչպե՞ս է ցանկացած գիտության ներկայացուցիչ ներկայացնելու իր գիտական նվաճումները համաշխարհային հանրությանը։ Իհարկե՝ անգլերեն կամ գերմաներեն լեզվի մասնագետի շնորհիվ։

Պատահական չէ, որ լեզվի մասնագետները կարճ ժամանակում կարող են կիրառել այլ մասնագիտություններ և դառնալ ավելի պրոֆեսիոնալ, քան նման կրթություն առաջին հերթին ստացածները։ Այստեղ գաղտնիք չկա․ լեզուն այնքան է զարգացնում մարդու ուղեղը, որ նրա համար
ինֆորմացիա ստանալը, հիշելը և վերհիշելը սովորական աշխատանք է։ Հիշենք մեր մեծերին․ Սայաթ-Նովա, Թումանյան, Տերյան, Ալիխանյաններ, Միկոյաններ, Օրբելիներ, Քոչարյանց, Համբարձումյան, Գյուրզադյան ․․․ Նրանք բոլորը դարձել են համաշխարհային դեմքեր նաև լեզու իմանալու շնորհիվ։ Հայտնի են նաև մեր լեզվաբանները․ Մալխասյանց, Աճառյան, Ջահուկյան մեր երկրում, Ռուբեն Ավանեսով, Գևորգ Խաբուրգաև, Յուրի Ապրեսյան, Ս․Բարխուդարով՝ Ռուսաստանում, Մարթայան՝ Թուրքիայում, Մահմուդյան՝ Ֆրանսիայում և այլն։

Սա՝ պրակտիկ կողմն է։ Իսկ ինչքա՞ն հետաքրքիր է լեզվի պատմությունը, առանձին բառերի կյանքը։ Գիտությանը վաղուց պարզ է, որ լեզվի պատմությունը ժողովրդի պատմությունն է, որ գրականությունը արտացոլում է մեր առօրյայի ընթացքը ավելի հստակ, քան պատմագրական երկերը։ Սրանց մեջ կա խրատ, կա իմաստություն։

Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  մասնակիցները կազմել են 650-700 հազար զինվոր, որոնցից վերադարձել են մոտ 350-400 հազարը, իսկ սրանցից մոտ 80 հազարը՝ օտար լեզու իմանալու շնորհիվ։