Ս․թ․օգոստոսի 17-ին տեղի ունեցավ համագործակցության պայմանագրի ստորա­գրում «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների և Դնեպրի (Դնեպրոպետրովսկի) բժշկական համալսարանների միջև։ Ըստ պայմանագրի՝ տեղի կունենա ուսումնական և գիտական համագործակցություն, ուսանողների փոխանակություն, միասնական գիտական և մշակութային միջոցառումների անցկացում, հայկական գիտության, մշակույթի, գրականության պրոպագանդում Ուկրաինայում և ուկրաինական գիտության, մշակույթի, գրականության պրոպագանդում Հայաստանում։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

× Whatsapp