Համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի շնորհավորանքը՝ Գրքի տոնի կապակցությամբ

Շիրակացի համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, գործընկերներ. Այսօր գեղեցիկ տոն է՝ Գրքի տոն։ Մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի Հանրապետությունում հռչակվել է գիրք նվիրելու օր, ու վերականգնվել է մի գեղեցիկ և կարևոր սովորույթ. միմյանց գիրք նվիրել՝ առանց հատուկ առիթի։ Գրքի նկատմամբ մեր վերաբերմունքը ժամանակի ընթացքում շատ էական փոփոխությունների է ենթարկվել։ Գիրքը վերափոխվել է. ձեռք է բերել նոր ֆիզիկական ձև և նոր բովանդակություն: Գիրքն այսօր շատ «մրցակիցներ» ունի՝ հանձինս նոր տեխնոլոգիաների, որոնցից այսօր օգտվում է մեր ընթերցողը: Բայց ուզում ենք հիշեցնել, որ Գիրքը նախ և առաջ միտք է, բովանդակություն, հոգի։ Գիրքը քաղաքակրթական արժեք է, որի հետ անմիջական հաղորդակցության ժամանակ հղկվում է մարդու միտքն ու ճաշակը: Հուսով ենք, որ շատ շուտով մենք կվերականգնենք մի շատ կարևոր բան ևս. գիրք կարդալու «արվեստը»: Ամեն նոր սերունդ, ընթերցելով և վերընթերցելով Գիրքը, վկայում է նրա հաղթանակի մասին:

Շնորհավորում եմ բոլորիս օրվա առիթով: Հուսով եմ, որ այսուհետ գիրքը հանապազօրյա պահանջ կդառնա, կմեծանա գրքասերների բանակը ու նորից, ի հեճուկս բոլոր մարտահրավերների, կհաղթի «Նորին մեծություն» գիրքը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp