Համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի տոնական ուղերձը.
Սիրելի՜ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով: Անսահման սեր ու կանացի երջանկություն եմ մաղթում: Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու սպասելիքները: Ձեր անկեղծ ու ջերմ ժպիտը Ձեր հարազատների երջանկության գրավականն է:Թո՛ղ խաղաղ լինի մեր երկինքը, ու բոլորդ ապրեք երջանիկ և առողջ։