Համալսարանն այսօր մարդաշատ էր, Գրիգոր Տոնոյանն էր եկել՝ մեր բարերարը։ Մեր օրերի հերոսին՝ իսկական հայորդուն , տեսնելու էին եկել Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները, նրանց զավակներն ու մտերիմները։ Մեր հյուրը մենակ չէր, նրա հետ էին եղբայրները՝ Արամ Տոնոյանն ու Տիգրան Տոնոյանը, ովքեր Արցախյան պատերազմի ժամանակ մշտապես եղել են հայ զինվորի ու հայրենիքի կողքին։
Հանդիպումը հուզառատ էր, հյուրը՝ երկար սպասված, երախտիքի խոսքերը՝ սրտաբուխ և անկեղծ։ Ջերմ մթնոլորտում ծավալված զրույցը հաղթանակների մասին էր ,այն հաղթանակների, որի կրողն ենք եղել, ու նորից փաստեցինք, որ հայ զինվորը չի պարտվել, ու լավ օրերը դեռ առջևում են։

Հանդիպման ավարտին պարոն Տոնոյանին հանձնեցինք իր մրցանակը, որն այնքան թանկ է մեզ համար, քանզի իր մեջ ամփոփում է մեր անսահման սերն ու երախտագիտությունը արժանի հայորդուն։

Մենք հրաժեշտ չենք տալիս, այլ ասում ենք՝ մինչ նոր հանդիպում․․․