Հանգստանանք և սովորենք անգլերեն

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը 10-14 տարեկան երեխաների համար կազմակերպում է ամառային դպրոց՝ Ծաղկաձորի հարմարավետ հանգստյան տանը։

Այստեղ ստեղծված է հատուկ միջավայր, որտեղ, վստահեցնում ենք, Ձեր երեխան իրեն հրաշալի կզգա։ Ամենօրյա դասընթացները կօգնեն Ձեր բալիկին հեշտությամբ տիրապետել անգլերենին։ Դասերն անցկացնում են արտասահմանում փորձառություն անցած դասախոսները՝ մեր կողմից մշակված հատուկ ծրագրով։ Բոլոր դասերն իրականացվում են հանգստին զուգահեռ՝ խաղերի, երգերի, ֆիլմերի միջոցով՝ ապահովելով ոչ ավանդական, ուրախալի և ուսուցողական կրթական միջավայր:
Ամառային դպրոցի տևողությունը 12 օր է։
Մեր հասցեն՝ Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 125, հեռ․ 010 653270, 041 997707 / Յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 10-00—-17-00/
Ծրագրի ղեկավար՝ Արմենուհի Հայրապետյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp