Հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է ․․․1924 թվականի ապրիլի 3-ին կառավարությունը հաստատել է Թամանյանի ներկայացրած Երևանի վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագիծը։ Նախագծի համաձայն՝ Երևանը քաղաք-այգի էր 150 հազար ազգաբնակչությամբ, կառուցապատված 3-4 հարկանի շենքերով և բաժանված առանձին գոտիների՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական և այլն։ Թամանյանի նախագծած խոշորագույն կառույցներն են` Կառավարական տունը և Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Ալեքսանդր Թամանյանը չկարողացավ տեսնել այս երկու գլուխգործոց կառույցներն ավարտուն վիճակում։
Ալեքսանդր Թամանյանի մահից հետո այս կառույցները կյանքի կոչվեցին նրա որդու՝ Գևորգ Թամանյանի ճարտարապետական վերահսկողությամբ։
Թամանյանը աշխատել է ինչպես մայրաքաղաքի տասնյակից ավելի ճարտարապետական կառույցների` հիվադանոցների, գրադարանների (օրինակ Հայաստանի ազգային գրադարանի), ինստիտուտների, թատրոնների, վարչական շենքերի, այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքների քաղաքաշինական նախագծերի վրա։