ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ ‹‹Անանիա Շիրակացի›› միջազգային հարաբերությունների համալսարանը կազմակերպում է լրագրողների վերապատրաստման արագացված, անվճար դասընթացներ՝ ոլորտի լավագույն մասնագետների դասախոսությամբ:Հաշվի առնելով համավարակային իրավիճակը՝ դասընթացներն իրականացվելու են հեռավար եղանակով՝ ZOOM հարթակի միջոցով:✅Մասնակիցները կտիրապետեն խոսքի վարպետությանը, PR տեխնոլոգիային, պրակտիկ լրագրության, արտակարգ իրավիճակներում սեփական վարքագծի և հանրությանը լրատվություն տրամադրելու կանոններին ու նրբություններին, օրենքներին և այլն:✅Դասընթացի ավարտին կտրվի վկայական։✅Մասնակցության համար մինչև սույն թվականի մարտի 25-ը պահանջվող փաստաթղթերը (3/4 չափի մեկ լուսանկար, անձնագրի պատճեն) կարող եք ուղարկել infoshirakatsi@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել՝ 041-99-77-07, 041-37-55-55 հեռախոսահամարներով:‹‹Անանիա Շիրակացի›› միջազգային հարաբերությունների համալսարանի լրատվական բաժին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp