<<Անանիա Շիրակացի>> համալսարանի անձնակազմը հերթական օգնությամբ բեռնված մեքենայով շտապում էր <<Բլուր>> հյուրանոց։ Այստեղ են ապրում Արցախից եկած 16 ընտանիք (50 հոգի ), որոնց տևական ժամանակ է՝ իր խոստմանը հավատարիմ, օգնություն է տրամադրում մեր համալսարանը։ <<Ձեռք մեկնենք միմյանց>> նախաձեռնության շրջանակներում նորից նրանց մոտ էինք գնացել՝ տանելով հերթական օգնությունը Արցախի Շուշի և Հադրութ բնակավայրերից տեղահանված մարդկանց։ Գիտենք, որ այս պահին նրանք առաջնահերթ օգնության կարիք ունեն, քանզի թշնամու անսպասելի հարձակումից ու տարածքների վերջնական հանձնումից հետո , նրանք զրկվել են ամեն ինչից։ Իհարկե, շատ են նրանց խնդիրները, ու բոլորիս կարիքն ունեն այս մարդիկ, բայց մենք հավատում ենք, որ բարերարների օգնությամբ հնարավոր կլինի մեղմել նրանց ցավը։
Օգնենք այս մարդկանց, որ նրանց աչքերում նորից հույսի շող արթնանա ։