Ի խորոց սրտի Ձեզ՝ սիրելի կանայք

Այսօր ես կարոտ եմ ու սեր եմ․․․

Ինձ ի՞նչ, թե մի բուք է գժվել։

Ձիերը ձգում եմ սահնակը,

Զանգակը լեզու է առել։

Սահնակը սրի պես սահում է,

Զանգակը աշխարհն է լցնում,

Գիտի, որ այսքան զրնգուն է

Միայն հայկական լեռներում։

Ինչի՞ց է խոսում նա՝ գալիքը,

Գլխիս ինձ ուզում է պատմել,

Հիշել է իր հոր հարսանիքը,

Թե՞ ոտք է քամու հետ գցել։

Անմեղ մանկան պես հռհռում է,

Ցրվում է և՛ ձախ նա, և՛ աջ։

Գուցե ինձնից շատ էլ շտապում է,

Ինձնից էլ ընկնում է առաջ։

Չասես, որ քո աչքը ճամփիս է․

Թե բուք է, թե ձյուն է, կգամ,

Դռան՝ կարոտած ինձ քո զանգը,

Խնդուն իմ զանգակը կտա։

*******************************

Ես հիշում եմ այն պահը հրաշք․

Դու եկար, վայրկյանի պես անցար․

Թե տեսիլք որպես, թե հրեշտակ՝

Անարատ գեղեցկության հանճար։

Թող անհույս էր կարոտս ու մշուշ․․․

Իմ օրվա աղմկոտ հոգսերում

Ինձ հնչում էր քո ձայնը քնքուշ

Ու քո դեմքն էր ժպտում երազում։

Բայց անցան տարիներ։

Մի մրրիկ

Բզկտեց երազներս անուշ,

Ու տարավ ինձանից գեղեցիկ

Քո ժպիտը ու ձայնը քնքուշ։

Խառնիխուռն խավարում տրտմության

Ցրվեցին տարիներս անզոր՝

Լոկ առանց սրբության, վեհության,

Արցունքի, և կյանքի ու սիրո։

Բայց հոգիս արթնացավ համարձակ,

Երբ նորից վայրկյանի պես անցար՝

Թե տեսիլք որպես, թե հրեշտակ՝

Անարատ գեղեցկության հանճար։

Ու սրտում իմ առան հարություն,

Ու կրկին բախեցին անհամբեր

Աստծո սրբություն, վեհություն,

Սեր, ու կյանք, ու սիրո արցունքներ։

11

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp