Իմացիր քեզ ու ազգդ

Ս․թ․ հուլիսի 7-ին Վրաց Գիտնականների Կոնգրեսը մեր վաստակաշատ լեզվաբան Վաղարշակ Մադոյանին ընտրել է արտասահմանյան անդամ։ Առաջարկը ներկայացրել են 6 գիտությունների ակադեմիայի անդամներ։

Ս․թ․ հուլիսի 15-ին Վրաստանի գիտնականների կոնգրեսի անդամ ընտրվելու կապակցությամբ Վաղարշակ Մադոյանին շնորհավորել է Վրաստանի ԳԱԱ փոխնախագահ Ռոին Մետրևելին։ Թարգմանությամբ ներկայացնում ենք նրա ուղերձը։

Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին․

Սրտանց ողջունում եմ վրացի և հայ գիտնականների միջև համագործակցության, առողջ գիտական բանավեճի, բարեկամության ավանդույթների շարունակությունը և ուրախ եմ, որ Դուք շարունակում եք այդ բարի հարաբերությունները վրացի գիտնականների հետ, այդ թվում Վրաց գիտնականների կոնգրեսի հետ, որի նպատակներն ու ծրագրերը մշակվում են Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ սերտ համագործակցության արդյունքում։

Կոնգրեսը միավորում է վրացի լավագույն գիտնականներին, որոնք աշխատում են Վրաստանում և արտասահմանում, Վրաստանի և արտերկրների գիտության և մշակույթի անվանի ներկայացուցիչներին, հասարակական գործիչներին։ Վրաստանի ազգային ակադեմիայի մի շարք անդամներ սերտորեն համագործակցում են Կոնգրեսի հետ։

Ես ողջունում եմ Ձեզ, որ միացել եք գիտության և հասարակական գործիչների մեր մեծ հասարակությանը։ Ձեր գիտական նվաճումները լեզվաբանության, գրականության, գրաքննադատության, ինչպես նաև իրավունքի բնագավառում, Ձեր կողմից բարձրացված լեզվի քաղաքականության կարգավորման հարցերը, ինչպես նաև Ձեր համալսարանի համագործակցությունը ճշգրիտ և բնական գիտությունների վրացի գիտնականների հետ հիմք ծառայեցին Ձեզ ընտրելու Կոնգրեսի արտասահմանյան անդամ։

Ես ոչ պակաս երջանիկ եմ, որ Դուք, ականավոր գիտնականս, ծնվել եք Վրաստանում և ունեք սերտ բարեկամական կապեր վրացի գործընկերների և վրաց ժողովրդի հետ։

Ցանկանում եմ Ձեզ երկար կյանք և մեծ ստեղծագործական հաջողություններ՝ ի շահ մեր հին ժողովուրդների։

Անկեղծ նվիրումով՝

Ռոին Մետրեվելի,

ակադեմիկոս, Վրաստանի Ազգային ակադեմիայի փոխնախագահ

Ստորև Վ․Մադոյանի կենսագրությունն է

Մադոյան Վաղարշակ Վարուժանի։ Ծնվել է 26.10.1954 թ. Վրացական ԽՍՀ Բոգդանովկա ավանում։ 1976 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հետագայում՝ Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1980 թվականից բանասիրական գիտությունների թեկնածու է (Մ.Վ. Լոմոնոսովի անվ․ պետական համալսարան), 1990 թվականից դոկտոր է (Բելառուսի պետական համալսարան, ք. Մինսկ), պրոֆեսոր (ԽՍՀՄ ԲՈՀ), 2006 թվականից իրավաբանության դոցենտ է (ՀՀ ԲՈՀ)։

Վ. Մադոյանը ռուսերենագիտության, ընդհանուր և տեսական լեզվաբանության առաջավոր մասնագետներից է (տե՛ս А.П. Юдакин. Ведущие языковеды мира. Энциклопедия. М., 2000): Նա շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տարբեր երկրներում։ Դրանք նվիրված են ռուսաց լեզվի պատմությանն ու տեսությանը, հնդեվրոպական, տեսական լեզվաբանությանը, գերմանագիտությանը, լեզվաբանական ուսումնասիրման մեթոդաբանությանը, ռուսաց և օտար լեզուների դասավանդման մեթոդիկային, հիշողության զարգացման խնդիրներին և այլն։ Նա ռուսաց լեզվի որոշ քերականական երևույթների զարգացման վարկածների հեղինակ է, որոնք տեղ են գտել նաև Ռուսաստանի Դաշնության դասագրքերում և ուսումնական ձեռնարկներում (տե՛ս Хабургаев Г.А. Очерки исторической морфологии русского языка. Имена. М., 1990, Колесов В. В. История русского языка. М. СПб., 2005 ևն)։

Վ. Մադոյանը գիտական զեկուցումներ է ներկայացրել արտասահմանում կայացած ավելի քան 50 միջազգային գիտաժողովներին։

Վերջին տասնամյակի ընթացքում Վ. Մադոյանը երկու համահեղինակների հետ պատրաստել է անգլերենից և մի քանի սլավոնական լեզուներից հայերեն թարգմանչական բառա-րաններ։ Տե՛ս Անգլերեն-ռուսերեն-հայերեն հիդրավլիկական տերմինների բառարան (Ե., 2014, 30 մամ.), Չեխերեն-հայերեն բառարան (Ե., 2008, 25 մամ.), Լեհերեն-հայերեն բառարան (Ե., 2010, 30 մամ.), Ուկրաիներեն-հայերեն բառարան (Ե., 2016, 100 մամ.), Սերբերեն-հայերեն բառարան (Ե., 25 մամ., տպագրության մեջ է)։

Նրա «Ռուսերեն-հայերեն համապարփակ բառարանը» (Ե., 560 մամ., 110 000 բառ և բառակապակցություն, արտադրության մեջ է) առաջին աշխատությունն է, որտեղ ընդգրկված են ռուսերեն բառերի մասին բոլոր տվյալները (ստուգաբանությունից սկսած մինչև կիրառություն)։ Ռուսերենի մասին այսօրինակ տեղեկատու գոյություն չունի նաև Ռուսաստանում։

Վ. Մադոյանի ղեկավարությամբ (համահեղինակ՝ Գ. Վ. Սավոյան) կազմվել է առաջին «Գերմաներեն-ռուսերեն-հայերեն արմատական բառարանը», որտեղ կիրառված են բառարանագիտության և հիշողության տեխնիկայի վերջին մեթոդները։

Վ․Մադոյանի քերականական և բառարանագիտական ուսումնասիրությունների արդյունքները արտացոլվել են «Вопросы истории и теории русского языка» (М., Институт русского языка РАН, 2000), «Вопросы лексикологии и грамматики» (М., Институт русского языка РАН, 2000), “Значение и мысль в статике и динамике двух языков” (М., Ин-т языкознания РАН, 2016), և այլ նրա ժողովածուներում և մենագրություններում, որոնցում առաջադրվում են լեզվի ուսումնասիրման, նրա զարգացման պատմության, տարբեր լեզուների համեմատական ուսումնասիրման, համապարփակ բառարանի ստեղծման և այլ տեսական հարցեր։ Նրա ուսումնասիրությունները խոսքի մշակույթի զարգացման վերա-բերյալ արտացոլվել են «Идеология и культура речи на стыке двух общественно-политических формаций (конец ХХ – начало ХХI в.). (Заабрюкен, ФРГ, 2018) և «Стилистическое развитие речи в идеологических конфликтах конца ХХ — начала XXI века (на матeриале русского и армянского языков) (М., 2020) մենագրություններում (երկուսն էլ՝ Ս. Զ. Շեյրանյանի համահեղինակությամբ)։

Վ. Մադոյանը մարդու իրավունքներին նվիրված մի շարք աշխատություններ է տպագրել, որոնք վերաբերում են սոցիալիստական և հետսոցիալիստական իրականությունում մարդու շահագործման, հանցավոր ձրիակերության, լճացման հարցերի ուրույն մեկնաբանություններին։ Նա ցույց է տալիս, որ նշված երևույթները գոյություն ունեն ԱՊՀ երկրներում և լրջորեն խոչընդոտում են դրանց զարգացմանն ու միասնությանը։ 2020 թվականին Մոսկվայում լույս է տեսել հեղինակի այս խնդիրներին նվիրված երկրորդ մենագրությունը “Права и свободы личности на стыке двух общественно-политических формаций (конец ХХ — начало ХХI в.)”:

Վ. Մադոյանի գիտական աշխատություններից աչքի են ընկել նաև գրականագիտական, պատմական, փիլիսոփայական, տնտեսագիտական հոդվածները։

Վ. Մադոյանը, լինելով արտասահմանում հրատարակվող միջազգային գիտական հանդեսների խմբկոլի անդամ, մշտապես աջակցում է հայ գիտնականների աշխատությունների տպագրությանը արտերկրում։ 1999 թվականին նրա խմբագրությամբ Մոսկվայում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Ջահուկյանի “Универсальная теория языка. Пролегомены к субстанциональной грамматике” (Институт языкознания РАН) հանրաճանաչ մենագրությունը։

Վ. Մադոյանը եզակի գրողներից է, որն ակտիվ ստեղծագործում է հայերենով և ռուսերենով։ Վերջին երկու տասնամյակում նա լույս է ընծայել արձակի ռուսերեն և հայերեն չորսական ժողովածու։ Նրա “Ave Россия!” (30 մամ.) վեպում առաջին անգամ գեղար-վեստական ձևով նկարագրվում է ԱՄՆ-ի կողմից ԽՍՀՄ-ի փլուզման միջոցները։ Վպը լույս է տեսել Մոսկվայի “Художественная литература” (2014) հրատարակչությունում և լայն արձագանք է գտել։ Այն նվիրվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինին անձամբ։ 2016 թվականին նույն հրատարակչությունում լույս է տեսել նրա երկրորդ ժողովածուն՝ “Вагон в запасе. Роман. Рассказы. Поэтический дневник” (41 մամ.)։

Հայաստանյան մամուլում տպագրվել են Վ. Մադոյանի շուրջ 60 հայերեն պատմվածքներ, բանաստեղծական ցիկլեր։ 2018 թվականին լույս է տեսել նրա «Մեր սերնդի ճակատագիրը» վեպը։ Ստեղծագործություններում առաջադրվում են մեր հասարակության համար արդիական խնդիրներ, մասնավորապես՝ կաշառակերության և անօրինականության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ 2009 թ. հեղինակը հայ անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հետ հայ գրականության մեջ հումանիստական գաղափարների զարգացման և գեղարվեստական վարպետության համար արժանացել է Հայաստանի գրողների միության Մ. Սարգսյանի անվան գրական մրցանակի։

Վ. Մադոյանը ռուսերենից հայերեն է թարգմանել ռուս ժամանակակից գրող Վ. Պրյա-խինի «Հարված նիզակով» ժողովածուն, Բ. Պաստերնակի, Ս. Մարշակի, Ա. Ախմատովայի, Մ. Ցվետաևայի և այլոց բանաստեղծությունները, ռուսերեն է թարգմանել Ե. Չարենցի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Ն. Քուչակի, Խնկո Ապոր այլևայլ ստեղծագործությունները։ Ուկրաինայի հայ համայնքի խնդրանքով թարգմանել և հրատարակել է ուկրաինացի պատմաբան Ն. Նիկիտենկոյի «Աննա Ծիրանածինը» ժողովածուն (32 մամ., Ե., 2016), որը նվիրված է Ռուսիո մկրտիչ Վլադիմիր իշխանի կնոջը՝ Աննային՝ Բյուզանդիայի հայազգի ամենահզոր կայսր Բարսեղ II քրոջը, որը դարձել է Ռուսիո մկրտության դրդապատճառը։ 2017թ. այդ գիրքը լույս է տեսել նաև Կիևում։

Վ. Մադոյանը կատարում է հասարակական և կազմակերպչական մեծ աշխատանք՝ ԽՍՀՄ կազմում եղած ժողովուրդներին Հայաստանի հետ մերձեցնելու նպատակով։ Նա Հայաստանում Ռուսաստանի (ԽՍՀՄ) շրջանավարտների միության գործադիր տնօրենն է, Հայաստան-Ռուսաստան, АОКС-Украина հասարակական միությունների նախագահության անդամ, մի շարք միջազգային և հանրապետական գիտական և գեղարվեստական հանդեսների խմբկոլի անդամ. “Научные доклады высшей школы. Филологические науки” (WEB of Science, РИНЦ), ք. Մոսկվա, Collegium, ք. Կիև, Georgian Science News, Վրաստան, “Русский язык в Армении”, “Ринг”, երկուսն էլ՝ ք. Երևան, ևն)։ Խաղաղության կոչերով հանդես է եկել մի շարք միջազգային համաժողովներում՝ Հելսինկիում (1991), Դելիում (1993), Մոսկվայում (1997), Ինդիանապոլիսում (ԱՄՆ, 2001), Փարիզում (2001), Ամմանում (Հորդանան, 2004)։

Գիտական ձեռքբերումների և հասարակական մեծ գործունեության համար Վ. Մադոյանը պարգևատրվել է ԽՍՀՄ Արհմիությունների կենտրոնական խորհրդի և ՀամԼԿԵՄ ԿԿ մեդալով (1980 թ.), Հայաստանի ժուռնալիստների միության պատվոգրով (1974 թ.), Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանի ՀՄՊ վետերանների, Ուկրաինայի հայերի միության, այլ կազմակերպությունների պատվոգրերով։ 2012 թվականին բեղմնավոր գիտական և գիտամեթոդական գործունեության, համալսարանում լեզուների դասավանդման բարձր մակարդակ ապահովելու համար պարգևատրվել է ՃՇՀԱՀ-ի ոսկե մեդալով, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակցության համար՝ ԼՂՀ կառավարության «Ղարաբաղյան շարժում» մեդալով։ Ռուսաց լեզվի ուսումնասիրման բնագավառում հասած հաջողությունների համար 2015 թվականին անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից պարգևատրվել է «Պուշկինի մեդալ» կառավարական պարգևով։ 2019 թ. պարգևատրվել է ԱՊՀ, արտերկրում ապրող հայրենակիցների գործերով և միջազգային հումանիտար համագործակցության Դաշնային գործակալության դիպլոմով (ք. Մոսկվա)։

Վ․Մադոյանը մանկավարժական աշխատանքի է անցել 1976 թվականից։ 1976-1981 թթ․ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական գիտությունների ֆակուլտետում («Ռուս լրագրության պատմություն», «Լրագրության տեսություն», «Գրականագիտություն» առարկաներ), 1977-1985 թթ․ աշխատել է Վ․Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում («Ռուսաց լեզվի պատմական քերականություն», «Հին սլավոներեն», «Պրակտիկ ռուսաց լեզու»), 1985-1992 թթ․ ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի ռուսաց լեզվի ամբիոնը, զուգահեռ դասավանդել է Լենինականի Մ․ Նալբանդյանի անվ․ մանկավարժական ինստիտուտում («Ռուսաց լեզվի պատմական քերականություն», «Ռուսաց գրական լեզվի պատմություն»), 1992 թ․ մինչ այսօր՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի վարիչն է (դասավանդում է ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, «Համաշխարհային գրականություն»)։ 2002 թվականից մինչ այսօր Անանիա Շիրակացի համալսարանում կարդում է «ՀՀ սահմանադրական իրավունք», «Արտերկրների սահմանադրական իրավունք», «Միջազգային մասնավոր իրավունք», «Պետության և իրավունքի տեսություն» առարկաները։

Վ․Մադոյանը մանկավարժական գործունեությունը ուղեկցվել է բեղմնավոր մեթոդական աշխատանքով։ Իր առաջին մեթոդական աշխատանքները լույս են տեսել դեռևս 1977 թվականին։ 1982 թվականին տպագրվել է նրա առաջին գրքույկը «Работа над научным сочинением»։ 1986 թվականից նա ակտիվորեն մասնակցում է համամիութենական, իսկ հետագայում նաև միջազգային գիտամեթոդական կոնֆերանսներին։ 1991 թվականին «Մեղապարտ» հրատարակչությունում տպագրվում է նրա առաջին դասագիրքը «Пособие по русскому языку» (համահեղինակությամբ)։ Հետագայում նա լույս է ընծայել «Русский язык. Учебное пособие для неязыковых вузов (Ереван, Айастан, 2000), Русский язык для студентов иностранцев строительных вузов. Продвинутый этап (Ереван, издво ЕГУАС, 2004), Учебное пособие по русскому языку для студентов-иранцев. Завершающий этап обучения (Ереван, ЕГУАС, 2005, համահեղինակությամբ):

Վ. Մադոյանի “Русский язык. Ч.1 (для филологических факультетов армянских вузов)” ուսումնական ձեռնարկն առաջին գիրքն է, որը շարադրված է ժամանակակից կառուցվածքային և համեմատական լեզվաբանության նվաճումների հիման վրա։

Նրա “Deutsch vom ersten Mal” (Yerewan, 1999) ինքնուսույցը մնեմոտեխնիկական մեթոդներով կառուցված առաջին (և հաջող) դասագիրքն է։ 2016 թվականին լույս է տեսել նրա «Գերմաներեն» դասագիրքը շինարարական բուհի ուսանողների համար։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատելու ընթացքում գրել կամ խմբագրել է մի քանի ռուսերենի, գերմաներենի, անգլերենի և ֆրանսերենի մեթոդական ձեռնարկներ հեռակա ուսուցման ուսանողների համար;

Վ. Մադոյանի ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ 1991 թվականից նա ՀՀ ԲՈՀ-ի տարբեր մասնագիտական խորհուրդների անդամ է, այժմ՝ Վ․Բրյուսովի անվ․ համալսարանի և ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի։

Տիրապետում է նաև անգլերենին, գերմաներենին, ֆրանսերենին։

Ամուսնացած է, ունի 4 երեխա։

Մանկավարժական և գիտական աշխատանքի ընթացքում Վ․Մադոյանը դրսևորել է իրեն ոչ միայն իբրև բացարձակ հանրագիտակ մասնագետ, այլ նաև՝ բացարձակ ազնիվ և սկզբունքային մանկավարժ։

Վ. Մադոյանի գիտական և գեղարվեստական գործունեության մասին տարբեր թերթերում և ամսագրերում տպագրվել են ավելի քան 20 աշխատություններ, այդ թվում`

• Кто есть кто в современной русистике. М., -Хельсинки, 1999.

• Юдакин А.П. Ведущие языковеды мира. Энциклопедия. М., 2000.

• Мелик-Шахназарян Л.Г. Гиперболы профессора Мадояна. – газета “Голос Армении”, от 02. 12. 2006.

• Սեյրանյան Լ․ Պատուհան դեպի հրաշալի աշխարհ. Վ.Մադոյանի պատմվածքների նոր ժողովածուն։ — «Հայաստանի Հանրապետություն», 12.09.2009։

• Шейранян С. Иные паруса. – газета “Голос Армении”, 20.12.2014.

• Մաղալյան Վ. Ականավոր գիտնականի գրական ժառանգությունը։ — «Իրատես», 25.11.2016։

• Е. Оганесян. Впередсмотрящий. – газета “Арагац” (приложение к газете “Голос Украины”, органа Верховной Рады Украины), №8 (359), август, 2017.

• Калантарян Ж. Особенности современной армянской прозы. – Научные доклады высшей школы. Филологические науки, №3, 2018 (Москва).

• Н.Г.Гончарова. «Ave, Россия!» и «Вагон в запасе», или попытка вычленить историю из повседневности. – ж. Русский язык в Армении, 2019, №1.Նավէ թե

• Վարդանյան Հ․ Նավթ թե՞ գիտություն։ — «Հայաստանի Հանրապետություն», 2022, 28․04․, №77(7743)։

Հիմնական գիտական և գիտամանկավարժական աշխատությունները

1. История категории одушевленности в русском языке // НДВШ Филологические науки, 1986, №1 (Москва).

2.Субстантивное склонение в древнерусском языке. Омонимия падежей в синхронии и

диахронии. Ереван, 1988.

3. Принципы выделения падежа в связи с системным описанием языковых фактов //

Известия АН СССР. Серия литературы и языка, т. 48, 1989, №5 (Москва).

4. Содержание и выражение русского падежа в грамматике и коммуникации // НДВШ

Филологические науки, 1989, №6 (Москва).

5. Именное словоизменение (на материале индоевропейских языков). Ереван, 1991.

6. Deutsch vom ersten Mal. Ереван, 1999.

7. Личность и ее судьба в литературе, истории, философии. Ереван,1999 (в соавторстве с

В.П.Зубковым).

8. Очерки по истории и теории русского именного словоизменения. М., Ин-т русского

языка РАН, 2000.

9. Вопросы лексикологии и грамматики. М., Ин-т русского языка РАН, 2000.

10. Русский язык. Учебник для неязыковых вузов. Ереван, 2005.

11. Учебное пособие по русскому языку для студентов-иранцев. Завершающий этап обучения. Ереван, 2005 (в соавторстве с Е. Петросян).

12. Русский язык, ч.1. Учебник для студентов филологических факультетов армянских

вузов. Ереван, 2006

13. Права и свободы личности в контексте конституций СССР 1977 и Российской

Федерации 1993 г., Ереван, 2005.

14. Չեխերեն-հայերեն բառարան. Երևան, 2008 (Ս․Շեյրանյանի համահեղինակությամբ)։

15. Լեհերեն-հայերեն բառարան. Երևան, 2010 (Ս․Շեյրանյանի համահեղինակությամբ)։

16. Ուկրաիներեն-հայերեն բառարան. Երևան, 2016 (Ս․Շեյրանյանի համահեղինակությամբ)։

17. Составной термин в лексической классификации // НДВШ Филологические науки,

2013, №3 (Москва).

18.Англо-русско-армянский словарь гидравлических терминов (соавтор и руководитель авторской группы). Ереван, 2014.

19. Значение и мысль в статике и динамике двух языков. М., Ин-т языкознания РАН, 2016.

20. Культура речи на стыке двух идеологий в конце ХХ – начале ХХI в. (на материале русского и армянского языков). Саабрюккен (ФРГ), Lambert, Academic Publishing, 2018 (в соавторстве с С.З.Шейраняном).

21. Полный русско-армянский словарь-универсал для специалистов. Ереван, Айастан, 2021 (в печ., 510 усл. п.л.).

22. Права и свободы личности на стыке двух общественно-политических формаций (конец ХХ – начало ХХI в.), М., 2020.

23. Стилистическое развитие речи в идеологических конфликтах конца ХХ – начала ХХI века (на материале русского и армянского языков). М., «Совпадение», 2020.

24. Сербско-армянский словарь. Ереван, «Айастан», 2022 (в соавторстве с С.З.Шейраняном, в печ.).

Գեղարվեստական ստեղծագործությունների ժողովածուներ

1. Մեր Ջավախքի զրույցները, Երևան, 2004,

2.Идиоты, или Как начиналось крушение СССР. Останки политической прозы. Ереван,

2006,

3. Собачье счастье. Ереван, 2006,

4. Մեր օրը, Երևան, 2007,

5. Տաք լիմոնադ սառը թեյից առաջ. Երևան, 2011։

6. Պրյախին Գ․Վ․ Հարված նիզակով (Վ․Մադոյանի հեղինակային թարգմանությամբ).

Երևան, 2011,

7. Ave, Россия! М., Художественная литература, 2014.

8. Նիկիտենկո Ն․ Աննա Ծիրանածինը։ Իմաստուն թե՞ անիծյալ։ (Վ․Մադոյանի հեղինակային թարգմանությամբ), Երևան, 2016, Киев, 2017.

9. Вагон в запасе. Роман. Рассказы. Поэтический дневник. М., Художественная

литература, 2016.

10. Մեր սերնդի ճակատագիրը։ Վեպ – պատմագրություն, Երևան, «Հայաստան», 2018.

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp