Ինչպե՞ս հասկանալ, որ զրուցակիցը ստում է. ժեստեր և միմիկաներ

Սուտը միշտ եղել է մարդկային հաղորդակցության բաղկացուցիչ մաս: Սուտն ամենուրեք է՝ ընտանիքներում, միջանձնային, ընկերական, բարեկամական, մշակութային, կրոնական ու տնտեսական հարաբերություններում, սակայն ոչ ոք չի սիրում լինել ստի մեջ մեղադրվող, կամ բռնվել դրանում, և առավել ևս, բոլորս էլ հրաժարվում ենք ընդունել, որ ինչ-որ մեկը կանխամտածված խաբել է մեզ:

Մարդկանց ստելու դրդապատճառն ավելին է, քան մյուսների զգացմունքները խնայելու պարզ ցանկությունը . մարդը խաբեության դիմում է մի շարք պատճառներով.ինքնապաշտպանությունսուտը՝ որպես ծառայողական պարտականությունների մասլոյալությունսուտը՝ ժամանակ շահելու միջոցՍտախոսին, խաբեբային մերկացնելու, բացահայտելու հստակ մեխանիզմներ չկան, և քանի որ նման բան դեռ չի հորինվել, ստիպված ենք դա անել՝ փորձելով որսալ խաբեության այն նշանները, որոնք ի վիճակի ենք հայտնաբերել:

Երկերեսանիության, ինչպես նաև դրա ոչ վերբալ ազդանշաններին ուղղված բազմաթիվ հետազոտություններ կան:Մի ուսումնասիրության ընթացքում մասնակիցներին տրվել են հոգեբանական հարցաթերթիկներ ՝ պարզելու, թե բնավորության ինչ գծեր են շեշտադրվում, երբ մարդը վերածվում է հմուտ խաբեբայի: Քալիֆորնիացի հոգեբան Պոլ Էկմանը և նրա գործընկերներն էլ մեկ այլ հետազոտություն են իրականացրել, որի շրջանակներում խնդրել են մարդկանց սուտ խոսել՝ որոշակի օրինաչափություններ հայտնաբերելու համար: Պարզվել է, որ մեր դեմքերը նույնքան ճշմարտացի չեն, որքան և մարմնի այլ մասերը, որոնք չենք կարողանում նույն կերպ վերահսկել:Ստորև ներկայացված են մի քանի նշաններ, ժեստեր, որոնց միջոցով այս կամ այ կերպ կարող ենք գլխի ընկնել, որ մեր զրուցակիցը ստում է, խաբում է մեզ:

Ժեստեր. Սովորական խոսակցության ժամանակ մարդը ձեռքերի օգնությամբ ընդգծում կամ բացատրում է խոսվելիք նյութի, թեմայի նշանակությունը կամ կարեւորությունը:Սակայն, եթե սովորական զրույցի ժամանակ նա չի կարողանում «հոգ տանել» սեփական ձեռքերի մասին, ապա սուտ խոսելիս կարող է օգտվել դրանցից ավելի քիչ, այսինքն՝ կարելի է հասկանալ, որ ձեռքերը հրաժարվում են խաբեության մեջ մասնակցություն ունենալուց: Նման իրավիճակում հայտնված ոմանք բառացիորեն «նստում են իրենց ձեռքի վրա», իսկ մյուսները սերտորեն սեղմում են դրանք կամ խորը խցկում գրպանների մեջ:Դա տեղի է ունենում այն ​​պատճառով, որ մարդիկ տեղյակ են, որ իրենց ձեռքի ժեստերը սերտորեն կապված են մտքերի ու զգացմունքների հետ և, հետևաբար, կարող են ասել ավելին, քան իրենց տերը նախատեսում է խոստովանել: Ձեռքերը հանգիստ պահելը և ափերը ցույց տալը ճանապարհներից մեկն է ՝ ցույց տալու անկեղծությունն ու բարությունը, ինչը բնականաբար դժվար է հաղթահարել, երբ ստում ես:

Ոչ բանավոր ժեստերը և դրանց նշանակությունը: Ինչ են ասում ձեռքի ժեստերը

Հպում— Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց մեծամասնությունը ստելիս ավելի քիչ ժեստեր է անում, քան սովորական ժամանակ, գրեթե անհնար է նրանց ձեռքերը պահել անշարժ վիճակում, ուստի կարող է առավել հաճախակի շոշափել դեմքը: Ստի դասական նշան է համարվում ձեռքը բերանին կամ դրա շուրջ տարուբերելը: Այս ժեստն, ասես, ստախոս երեխայի վարքի մեղմացված տարբերակն է ՝ երկու ափերը սեղմելով բերանին: Սրա մեջ ներառվում է նաև՝ ականջի բլթակը և կզակը շոյելը, քիթը քորելը:

Դատարկություն— Երբեմն կարող ենք նկատել, որ սուտասանի ոտքերն ուղղված են դեպի մոտակա ելքը, կարծես անհանգստանում են, թե ինչպես պետք է դուրս գան բեմից, որտեղ խաղում է: Այնուամենայնիվ, միայն ճարպկությունն ու խառնաշփոթությունը բավարար չեն մերկացնելու համար, քանի որ այս բոլոր շարժումները կարող են դիտվել նաև մեկի մոտ, ով պարզապես լարված է կամ անհանգստացած:Կինեսիկա: Ժեստերը և նրանց վերծանումը

Դեմքի արտահայտություն— Որոշ իրավիճակներում մարդու իրական զգացմունքները թաքցնող դիմակը դնելու կարողությունը նշանակում է, որ նա զարգացրել է վերահսկելու հմտությունները: Այնուամենայնիվ, որոշ «բանալիներ» կան, մտքերն ու զգացմունքները կարող են բռնկել դեմքը՝ նախքան դա նկատելը: Հոգեբանները բացատրում են այս երեւույթը աշխատանքի բաժանման տեսության շրջանակներում, որի կենտրոնները ուղեղի մեջ են. նախ, ուղեղի մի մասը, որը «պատասխանատու է» բնական հույզերի համար, ուղարկում է ազդանշան, ապա ուղեղի մեկ այլ կենտրոն դա «մարում է», կարծես մարդուն հրամայելով՝ լռել: Փոփոխությունն այնքան արագ է տեղի ունենում, որ մյուսները չեն կարողանում այն ​​գիտակցաբար գրանցել, բայց կարող է լինել այնպիսի զգացողություն, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, նույնիսկ եթե նրանք չեն հասկանում, թե դա ինչ է: Փաստորեն, այս միկրո արտահայտություններն իրականում լինում են, երբ մարդը ստում է, բայց այն կարող է նաև հայտնվել, երբ անվստահ է կամ երկմտում է:

Աչքի կոնտակտ— Մարդկանց մեծ մասը դժվարանում է նայել նրանց աչքերին, ովքեր միտումնավոր խաբում են: Ահա, թե ինչու ենք հակված չվստահել «վազողն աչքեր» ունեցողներին: Ստախոսը կարող է ոչ միայն սովորականից ավելի հաճախ հայացք գցել դիմացինի վրա, այլեւ կարող է և ամբողջովին շրջվել նրանից, կարող է ավելի հաճախ թարթել աչքերը: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ նաև մեծ նշանակություն տալուց այս տեսակի ազդանշաններին: Ինչպես «ստախոս վարքի» մյուս բոլոր օրինակները, դրանք իրականում նույնպես կարող են խոսել անհանգստությանն կամ դիսկոմֆորտ վիճակի մասին:Ձայնի անկեղծություն: Սուտ խոսողի լարվածությունը կարող է հնչել նաև նրա խոսքում ՝ անկախ արտասանված բառերից: Եվ ևս մեկ նշան ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ստախոսը սովորականից ավելի շատ է տատանվում. նրա ձայնը կարող է կորցնել ինտոնացիաների հարստությունը, իսկ որոշ մարդիկ էլ, երբ ստում են, կարող են խոսել նաև սովորականից բարձր տոնայնությամբ:

Ինչպես արդեն հասկացանք, դժվար է տարբերակել, «բռնել» սուտասաններին , ինչպես կարծում են շատերը, բայց կան մի շարք հետազոտություններ, համաձայն որոնց, կան այնպիսի ակնարկներ և ազդանշաններ, որոնց շնորհիվ կարող ես հասկանալ, որ դիմացինդ ստում է: Դրանք են՝ստախոսը սկսում է խոսքը հեռվից,ստախոսը խուսափում է ձեր հայացքից,ստախոսը սովորականից ավելի հաճախ է շրջվում, փոխում է կեցվածքը,ստախոսը զրույցի ընթացքում երկար դադարներ է տալիս,ստախոսը ավելի քիչ է ժպտում,ստախոսը խոսում է սովորականից ավելի դանդաղ,ստախոսը խոսակցություններում բարձր տոն է պահում,ստախոսը խոսքի սխալներ է թույլ տալիս:Այս նշանների մի մասին իրականում կարելի է վստահել, ինչպիսիք են՝ ձայնի տոնի բարձրացումը կամ դանդաղեցումը, խոսքի տեմպը, բայց մնացածում հավանական խաբեբան կարող է հմտորեն խուսափել: Ահա այս տեսակի վարքի և ֆիզիկական մի քանի առանձնահատկություններ, որոնք արժե դիտել.

ստախոսի աչքերի բիբերը լայնանում են,ստախոսը սովորականից քիչ է թարթում աչքերը, ինչպես ասացվածքում. «Ստում է՝ աչք չի թարթում »,ստախոսը գլխի շարժումներն ավելի հաճախ ու պակաս ակտիվ է անում,ստախոսը կտրուկ է խոսում:

Ամեն դեպքում, պետք չէ շտապել վերջնական եզրակացություններ անել՝ անբավարար տվյալների հիման վրա: Մենք կարող ենք կասկածել այն մարդուն, ով ամենաշատն է ցուցադրել կամ նույնիսկ մեր նկարագրած խաբեության բոլոր նշանները, բայց մեկ կամ երկու այդպիսի «բանալիները» հեշտությամբ կարող են սխալ մեկնաբանվել: Օրինակ, ձեռքի շարժումները կամ աննշան մռայլությունները կարող են ցույց տալ այն փաստը, որ նրանք ուզում են դիմացինին մոլորեցնել, բայց դա կարող է նաև նշանակել, որ դիմացինն անհանգիստ կամ սթրեսային վիճակում է՝ պայմանավորված նրանով, որ ինքը համոզված չէ արտասանվածի բառերի ճիշտ շարադրության մեջ: Շատ ավելի հեշտ է ճանաչել սիրելիի ստերը, քանի որ հեշտությամբ կարող ենք ճանաչել նրա սովորական պահվածքից ամենափոքր շեղումը: Եվ, իհարկե, ճիշտ հակառակը . մեզ ամենամոտ և սիրելի մարդիկ ավելի հեշտությամբ կհասկանան, երբ ենք փորձում ստել, քան մեկն, ով մեզ լավ չի ճանաչում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp