Մահացել է Մուշեղ Հովսեփյանը

Խորը ցավով տեղեկացանք  ևս մեկ անդառնալի կորստի մասին. կյանքից անժամանակ հեռացել է  «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի դասախոս, Ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր շատ սիրելի պարոն Մուշեղ Հովսեփյանը։

Մեր համալասարանի օպերատորական և լրագրական տաղավարը միշտ լեփ- լեցուն էր ժուռնալիստիկայով հետաքրքրված  ու խոսքի վարպետությանը տիրապետել ցանկացող ուսանողներով, քանզի այնտեղ դասավանդում էր մեծն պրոֆեսորը…..

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին՝ նրանց հետ կիսելով այս ծանր կորստյան վիշտը:

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի լրատվական բաժին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp