Մեր համալսարանում ևս բոլոր ֆակուլտետների ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացվում է առցանց ուսուցմամբ

Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի ս/թ. հոկտեմբերի 25-ի N04/03․79/36763-2021 գրությունը և ՀՀ-ում վերջին օրերի ընթացքում COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտումը՝ հանրապետությունում համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում ևս բոլոր ֆակուլտետների ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացվում է առցանց ուսուցմամբ:

Ինչպես առկա, այնպես էլ հեռավար ուսուցումը մեզ մոտ ընթանում է ուսումնական ակտիվ մթնոլորտում:

Այս անգամ ներկայացնում ենք «Իրավագիտություն» ֆակուլտետի երրորդ կուրսի առաջին խմբի դասապրոցեսը: Հաշվի առնելով մասնակիցների ոգևորությունը, յուրաքանչյուր հանձնարարություն պարտաճանաչորեն կատարելու պատրաստակամությունը, պատասխանատվության զգացումն ու դասախոսների գոհունակությունը՝ վստահորեն կարող ենք ասել, որ իրավագիտության ոլորտի ապագան հուսալի ձեռքերում է:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp