Մի ձմեռ էլ ճանապարհեցինք… Մեզ համար այս ձմեռը ցավոտ էր՝ կորցրած ու անավարտ երազանքներով լի։Դեռ ուշքի չենք եկել ծանր հարվածից, դեռ թարմ են վերքերը, դեռ անկատար են մնացել մեր հայրենիքի փրկության ծրագրերը, դեռ չի լուծվել գերիների ու անհետ կորածների հարցը…Իսկապես ուրիշ ձմեռ էր …Բայց մենք չենք հանձնվել.Մենք հավատում ենք, որ մեր երկրի համար դեռ լավ օրեր են գալու։ Կարողանալու ենք ուղղել մեր կոտրված ողնաշարն ու հավատով նայել ապագային։Մենք ուզում ենք հավատալ, որ փրկության լույսը շուտով կթևածի Հայոց աշխարհի վրա։ Մենք հավատում ենք, որ այս գարունը շրջադարձային է լինելու մեր երկրի համար, ու Հայաստան աշխարհում նորից լուսավոր առավոտներ են բացվելու։Մեզ բարի աչքով կնայես, Գարու՜ն…