Տեսա: Կանգնեցի: Արբեցի:
Աչքերս ափով փակեցի:
Կարծես թե աշխարհն ամբողջ
Ողջ ուժով փլուզվեց։
Եվ ոչ մի մարդ էլ չեկավ օգնության:
Ձյան փաթի՞լ էր ընկավ անձայն:
Բայց սիրտս շրջվեց, շնչեց:
Կանչեց: Բռնկվեց:
Իր խոր ու ժխոր ձորից
Նորից բարձրացավ,
Արևից տաքացավ,
Թևերը բացեց
Ու թռավ…
Ես ափս աչքերից քաշեցի:
Լուսացավ.
Ես նորից սիրեցի:
Հեղինակ՝ Վաղարշակ Մադոյան