ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ․․․

Մարտի 2-3-ը՝ Մոսկվայի Մ․Վ․Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանում, տեղի ունեցավ Եվրասիական համալսարանների միության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը։

Միության նպատակն է ստեղծել ընդհանուր պայմաններ նրա անդամների գիտական և գիտամանկավարժական ներուժի զարգացման համար։ Համապատասխան առաջարկություններով հանդես եկան Մոսկվայի Մ․Վ․Լոմոնոսովի անվան համալսարանի ռեկտոր ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վ․Ա․Սադովնիչին, ՌԴ փոխնախարարներ, Պետդումայի նախագահի տեղակալներ, մասնակից համալսարանների ռեկտորներ։ Իր ելույթում Վ․Մադոյանը նշեց, որ գիտության և կրթության զարգացման համար պետք են համապատասխան ծրագրեր ու նպատակներ՝ կառավարությունների կողմից, հատուկ ուշադրություն գիտական կադրերի նկատմամբ, որն այսօր բացակայում է։ Վ․Մադոյանի ելույթի թեզերն ընդունվեցին որպես հիմք՝ Եվրասիական համալսարանների միության հայտարարագրի համար։

Ժողովին մասնակցում էր նաև Խ․Աբովյանի անվ․ մանկավարժական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Մ․Ռ․ Հարությունյանը։

ՄՈՍԿՎԱ։ Եվրասիական համալսարանների միության գագաթնաժողովին մասնակցելիս «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վ․Մադոյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ի․Ա․Կրայևայի հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լայն համագործակցության մասին, այդ թվում նաև նշված բուհում հայոց լեզվի և գրականության ամբիոնի ստեղծման, հայոց լեզվի և գրականության գծով բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ։ Այժմ հայոց լեզուն և գրականությունն այդ բուհում դասավանդվում է ընդհանուր ասիական լեզուների ամբիոնով։

Նույն ժողովի սահմաններում Վ․Մադոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի, Մոլդովիայի, Մորդովիայի, Բելառուսի և այլ համալսարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով համատեղ գործունեության ծրագրերն ու առաջնահերթ՝ այդ բուհերում հայագիտության կետեր կամ կենտրոններ ստեղծելու նպատակները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp