Պատասխանատու օր՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում այսօր պատասխանատու օր էր, քանի որ պատերազմի մասնակից և Արցախից տեղահանված մեր ուսանողներն էին ներկա։Տոնական միջոցառմանը երկար էինք սպասել, գլխավոր հերոսների հետ հանդիպումը ջերմ ու հուզառատ էր։ «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում իրականացված «Արի խոսենք» դասընթացի լավագույն մասնակիցների շարքը համալրեցին նաև նրանք՝ անկոտրում կամքի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ գրանցելով նորանոր հաղթանակներ։

Դասընթացի մասնակիցները տեսակապով զրուցեցին բարերար Գրիգոր Տոնոյանի հետ, ով մշտապես կանգնած է պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղաների և նրանց ընտանիքների կողքին։ Դասընթացի մասնակիցները հավաստագրերի հետ միասին նվեր ստացան նաև Վաղարշակ Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» գիրքը:

Նոր բարձունքների նվաճումն առջևում է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp