Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

📍 Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների շրջանում քաղցկեղի դեպքերի շուրջ 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է գրեթե 75-80% կատարյալ առողջացում:

Երեխաների բուժումը հնարավոր է անցկացնել ստանդարտացված ամերիկյան և եվրոպական պրոտոկոլներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։ 2018 թվականից նաև հասանելի է ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։

 Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում

:➡️ Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով:

 2021 թվականից հետազոտությունը ներառվել է հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում և հնարավորություն է ստեղծվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնել առողջապահության նախարարի հրամանով:

 Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը և պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության բաժանմունքը: Մասնագիտական թիմը ծառայություններ է տրամադրում շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքը:

 Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների և դեռահասների բուժման համար 2021 թվականին ձեռք է բերվել 23 անվանում ուռուցքաբանական դեղ, որոնք անվճար տրամադրվել են համապատասխան հիվանդներին: Հակաուռուցքային դեղեր ստացվում են նաև մարդասիրական օգնության ճանապարհով:

Ավելին` https://moh.am/#1/4858

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp