Երիտասարդներն ազգի սերուցքն են, հիմնասյունը, իսկ խելացի և կրթված երիտասարդները՝ փայլուն ապագան:Կարևորելով երիտասարդության տեղն ու դերը երկրի զարգացման, հզորացման գործում՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի, մշտապես կազմակերպում է երիտասարդական ներուժի բացահայտմանն ու խթանմանը միտված միջոցառումներ՝ ապահովելով և խրախուսելով նաև ուսանողների մասնակցությունը տարատեսակ մրցույթներին:
Օրերս համալսարանի ուսանողական թիմը գերազանց մասնակցություն ունեցավ Ռ. Վահանյանի անվան շախմատի դպրոցում կայացած «Փառքի առաջնություն» կայծակնային մրցաշարին: Վ.Մադոյանի կողմից հաղթանակած մասնակիցներին՝ Նարեկ Սարգսյանին, Ժորա Մայիլյանին, Մհեր Աղոյանին շնորհվեց պատվոգիր և խորհրդանշական նվեր՝ հեղինակային <<Մեր սերնդի ճակատագիրը>>՝ մշտապես արդիական, ուսուցանող գիրքը։
Պարոն Մադոյանը շնորհակալություն հայտնեց տղաներին՝ համալսարանի անունը բարձր պահելու համար՝ մաղթելով հաջողություն ուսման մեջ և նորանոր ձեռքբերումներ: