Մեր լեռները ելել են ոտքի,
Մեր դաշտերը դարձել են դարան։
Մենք պատրաստ ենք բոլորս մարտի
Սրատենք սև շղթան պատմության,
Էջերից մեր արյունը մաքրենք։
Թող ցոլան դրոշներ հայության,
Ուր զենքերը մեր կոշտ կխոսեն։
Պատերազմը խմում է արյուն։
Նրան դեմ կրակի պես կանգնենք․
Կատաղած ոխերիմ թշնամուն
Հաղթելու՜ ենք, հաղթե՜նք։
Քո լույսով կբացվի ծիրանիդ,
Արևովդ հույզեր կժպտան։
Մեզ մի կյանք է ու մի հայրենիք․
Քե՛զ համար, Հայաստա՜ն։
Վաղարշակ Մադոյան