Շիրակացի համալսարանում օրը տոնական էր, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներն էին եկել։ Թողած իրենց խնդիրները՝ եկել էին մեզ ուրախացնելու, շնորհավորելու, ժպիտներ պարգևելու ․․․Առհասարակ, երբ համալսարանում հերոսներն են հյուրընկալվում, յուրահատուկ է լինում ամեն բան՝ տրամադրությունը,զգացողությունը , իրականությունը․․․Նրանց կողքին մենք ուժեղ ենք, պաշտպանված․ գիտակցում ենք, որ մեր խաղաղ առավոտների համար նրանց ենք պարտական՝ երկրում և երկնքում ապրող հերոսներին։
Մեր սիրելի՜ ուսանողներ, անչափ շնորհակալ ենք ձեր ուշադրության համար , հպարտ ենք, որ ճանաչում ենք ձեզ։ Հերոսից շնորհավորանք ստանալը՝ կրկնակի հուզիչ է։ Մենք միշտ ձեր կողքին ենք՝ պատրաստ օգնելու ու սատարելու․․․