ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ,մեր սահմաններն անառիկ պահող զինվորներ,Արցախյան հերոսամարտերի հարգելի ազատամարտիկներ,հանուն հայրենիքի նահատակված զինվորների հարազատներ.Շնորհավորում ենք Բանակի օրվա առթիվ։Դժվարին օրեր ենք ապրում, բայց ոտքի կանգնելու և արժանապատիվ ապրելու մեր իրավունքը պետք է վաստակենք, իսկ դրա լավագույն գրավականը՝ ուժեղ բանակ ունենալն է։ Իսկ մենք այն ունենալու ենք՝ ամենօրյա ջանքով, մեծագույն հավատով ու անմնացորդ նվիրումով, որովհետև բանակը մեր հպարտությունն ու արժանապատվությունն է։Թող մեր բանակի համար յուրաքանչյուր օր բացվի խաղաղությամբ, և եթե այն պիտի խախտվի, թող խախտվի միայն մեր հաղթանակի հրավառությամբ։Մեր խոնարհումն իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին, համբերություն բոլոր հարազատներին, շուտափույթ ապաքինում ու տունդարձ մեր բոլոր մարտիկներին։

Շնորհավո՜ր տոնդ, Հայոց բանակ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp