Համոզված ենք, որ արդեն լրացրել ես ընդունելության հայտը dimord.am կայքում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ ուղղվող հարցերը շատ են, ուստի այս տեղեկությունը կտա քեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։
ՀՀ Կառավարության կողմիցհավատարմագրված “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանը շարունակում է ընդունելությունը հետևյալ մասնագիտությունների գծով.
Իրավագիտություն,
Տնտեսագիտություն,
Օտար լեզուներ, մանկավարժություն (անգլերեն, գերմաներեն),
Լրագրություն,
Դեղագործություն․
Ուսման տևողությունը առկա բաժիններում 4 տարի է։
Հեռակա բաժիններում և «Ֆարմացիա» մասնագիտության գծով` 5 տարի։
։Տրվում է ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ
Կատարվում է նաև ընդունելություն մագիստրատուրայի համար ՝
Իրավաբանություն,
Տնտեսագիտություն,
Օտար լեզուներ,
Լրագրություն մասնագիտությունների գծով (2 տարի տևողությամբ)
Պահանջվող փաստաթղթերն են.
1․Անձնագրի պատճեն,
2․Ատեստատ,
3․6 լուսանկար 3х4,
4․ Բժշկական տեղեկանք
Հասցե՝ Արմենակ Արմենակյան 125
Հեռ. +374 10 653270, +374 44174757