Սուրբ Սարգիսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է: Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում..
Հայերի մեջ տարածված սովորույթ էր Սարգիսին նվիրված պահքի վերջին շաբաթ օրվա գիշերը բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինդ, որի վրա Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը ։ Ուրբաթ երեկոյան չամուսնացած աղջիկները և պատանիները նույն այս փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում: Գիշերը երազում ով իրենց ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն: Հայոց աշխարհը մի շարք շրջաններում այդ գիշեր աղի բաղարջ էին թխում: Խմորը երկու գունդ էին անում, երկու շերտերի բաժանում: Հետո շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ ,ծածկում այն խմորի երկրորդ շերտով և թխում: Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում. ում բաժնից ինչ դուրս գար, նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում: Ժողովրդական պատումներից մեկի համաձայն Ս.Սարգիսն իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշեցին կայսերական պալատում խնջույքով: Երբ բոլորը գինովցած քուն մտան, կայսեր կողմից 40 աղջիկներին պատվիրվեց սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործեցին իրենց ոճրագործությունը, իսկ 40-րդը
քնած Ս.Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելովսիրահարվեց նրան և սպանելու փոխարեն համբուրելով արթնացրեց: Ս.Սարգիսը, տեսնելով կատարվածը, իր արագահաս և ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով
հեռանում քաղաքից: Այս գեղեցիկ պատումն է, որ սիրահարվածներն իրենց երազանքն իրականացնելու նպատակով Ս. Սարգսին սկսեցին համարել իրենց արագահաս բարեխոս — հովանավորը:
Իր արագահասությամբ նա մշտապես օգնում ու սատարում է իրեն կանչող բոլոր երիտասարդներին:
Սեր ու խաղաղություն բոլորիդ❤️