Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայ Դատի պաշտպան Թաներ Աքչամի՝ հայերեն թարգմանությամբ «Խայտառակ արարք» գրքի շնորհանդեսը: Թուրք պատմաբանը, ծավալուն ուսումնասիրությունից հետո, ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանությանն ուղղված մեղադրանք է։ Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները։ Հարկ է ընդգծել, որ հիմա, Արցախյան պատերազմից հետո, Աքչամի աշխատանքը շատ կարևոր և արժեքավոր աշխատություն է։«Խայտառակ արարք» աշխատությունը թարգմանվել է ՀԲԸՄ աջակցությամբ և Newmag-ը հրատարակչությամբ: