Հերոսական ժամանակներ ենք ապրում, ես քեզ չեմ մոռացել, զինվո՜րս…Ամեն առավոտ արթնանում եմ քո մասին մտքերով, աղոթքով ու հավատով, որ շուտով գալու ես՝ հաղթանակած ես գալու, համոզվա՛ծ եմ…- Հիմա արցունքներդ մաքրի՛ր, դրանք ինձ թուլացնում են…Չտխրե՛ս, ասել եմ, չէ՞, որ գալու եմ: Ես կգա՛մ, և դու ինձ կդիմավորես այնպես, ինչպես պատերազմից առաջ էիր պատրաստվում դիմավորել: Ասա՛ ինձ, դու ինձ կընդունե՞ս, երբ ձեռքերս դատարկ լինեն…Կընդունե՞ս, երբ իմանաս, որ քեզ մոտ կարմիր վարդերով չեմ գալու…Ինձ կընդունե՞ս ,երբ իմանաս, որ պատերազմից հետո՝ քո պատկերացրած առաջին հանդիպումը, պետք է մի քիչ ուշանա, մի քիչ տարբերվի։ Կդիպչե՞ս ձեռքերիս, որոնք մաշվել են զենքից … Ես Աստծո առաջ խոստում ունեմ , թե տաս անգամ ընկնեմ էլ , քեզ համար պետք է բարձրանամ ,սիրուդ համար ՝ անմահ եմ մնալու…
Հեղինակ՝ Նաիրա Շաղոյան